Մերկելն ասել է, որ Մինսկի համաձայնագրերը Ուկրաինային ժամանակ տալու փորձ էին
Մինսկի համաձայնագրերի ստորագրումը նպատակ ուներ «Ուկրաինային ժամանակ տալ», թույլ տալ երկրին հզորանալ։ ՏԱՍՍ-ը գրում է, որ նման կարծիք է հայտնել Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը չորեքշաբթի օրը Die Zeit թերթին տված հարցազրույցում։
«2014 թվականի Մինսկի համաձայնագրով փորձ էր արվում ժամանակ տալ Ուկրաինային: Այս երկիրը օգտագործեց այդ ժամանակը ուժեղանալու համար, ինչպես տեսնում եք այսօր: 2014-2015 թվականների Ուկրաինան այսօրվա Ուկրաինա չէ»,-ասել է քաղաքական գործիչը:
Նրա խոսքով, «բոլորին պարզ էր», որ հակամարտությունը սառեցված է, և խնդիրը չի լուծվել, «բայց հենց դա է Ուկրաինային անգնահատելի ժամանակ տվել»: Նա կասկած է հայտնեց, որ այն ժամանակ ՆԱՏՕ-ի երկրները կարող էին Կիևին աջակցություն ցուցաբերել այնքանով, որքանով այժմ են անում։
Հարակից հրապարակումներ`
- Գերմանացիների գրեթե երեք քառորդը դեմ է Գերմանիայի կանցլերի պաշտոնին Մերկելի վերադարձին
- Շոլցը խոստովանել է, որ աշխատանքի հետ կապված խորհուրդներ է ստանում Անգելա Մերկելից
- Եվրոպայում կայուն խաղաղություն հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցությամբ. Մերկել
- Մերկելը կոչ է արել լուրջ վերաբերվել Պուտինի խոսքերին
- Մերկելը հայտարարել է ապագայում ուկրաինական հակամարտությունում միջնորդ դառնալու պատրաստակամության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա