Նոնսենս է՝ 21-րդ դարում «պլանի գլխում» ունենալ Ագրարային համալսարան. Փաշինյան
«Պլանի գլխում 21-րդ դարում ունենալ Ագրարային համալսարան, դա նոնսենս է», - ԱԺ- կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, ժամանակակից բոլոր ագրարային համալսարանները շրջապատված են ոչ թե այլ շենքերով, հյուրանոցներով, սրճարաններով, այլ շրջապատված են հարյուրավոր հեկտարներով հողատարածքներով, որտեղ կան ֆերմաներ, այգիներ, էքսպերիմենտալ տարածություններ։
«Նաև սա է պատճառը, որ մենք մշակում ենք իրականացնելու համար ակադեմիական քաղաքի գաղափարը։ Համոզված կլինենք, որ պատրաստվում են պատշաճ մասնագետներ, պատշաճ մեխանիզմներով պետությունը խթանում է նրանց ծառայությունները հասանելի դարձնելու ուղղությամբ»,- նշեց նա։
Փաշինյանը նաև ասաց, որ այն գյուղատնտեսությունը, որը մենք ունենք, հեռանկար չունի։
«Ամեն տեղ տանենք հինգ անասնաբույծ, վեց անասնաբույժ կանգնեցնենք, այդ գյուղատնտեսությունը այդ մեթոդաբանությամբ չունի հեռանկար։ Դա մոտավորապես նույնն է, եթե մենք փորձենք, կներեք էլի, ես մեկ-մեկ սուր բաներ եմ ասում, հետո փոթորիկներ են առաջանում, դինոզավրերի ֆերմա ստեղծենք։ Մանավանդ, այդպիսի չհաջողված փորձեր արդեն ունեցել ենք»,- նշեց նա։
Ըստ նրա, պետք է բովանդակային փոփոխություն լինի։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան