Սահմանային բնակավայրերում պայմանագրային զինծառայողները երկու խնդիր են իրականացրել, Սեյրան Օհանյան
«Պրոֆեսիոնալ բանակին անցնելու գաղափարը նոր չէ: Դեռ ՀՀ զինված ուժերի ձևավորման նախնական փուլում էլ մենք մտածել ենք դրա մասին»,-խորհրդարանում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ ելույթ ունենալով Սուրեն Պապիկյանի ներկայացրած օրինագծի վերաբերյալ, որով առաջարկվում է ժամկետային զինծառայողներին «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շրջանակներում հնարավորություն տալ 6 ամիս ծառայելուց հետո ընտրել 5 տարով պայմանագրային ծառայության անցնելու տարբերակը:
Նա հայտնեց, որ պայմանագրայինի անցնելու գործընթացը լայն բովոնդակություն ունի, ինչն ընդգրկում է անձնակազմի համալրումը և այն խնդիրները, որոնք կատարում են զինված ուժերը:
Սեյրան Օհանյանի խոսքով՝ կախված խնդիրներից ՀՀ ԶՈւ-ն դեռ երկար ժամանակ խառը համալրում է ունենալու՝ և՛ պայմանագրային, և՛ ժամկետային ծառայության տեսքով:
Ըստ պաշտպանության նախկին նախարարի՝ երկար տարիներ պայմանագրային ծառայությունը ներդնելով՝ ՊՆ-ն նաև սոցիալական խնդիրներ է լուծել:
«Հատկապես սահմանային բնակավայրերում պայմանագրային զինծառայողները երկու խնդիր են իրականացրել: Առաջին՝ սահմանների պաշտպանությունը ՝ համալրելով տվյալ տարածքի զորամասերը և սոցիալական խնդիրե են լուծել՝ զբաղվելով գյուղատնտեսությամբ և դրանից եկամուտ ստանալով»,-ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավարը:
Նա հայտնեց որ չափազանց խիստ մոտեցումն պայմանագրային ծառայությանը մի փոքր ժամանակավրեպ է, այդ պատճառով էլ խմբակցությունը դեմ է պայմանագրային ծառայությողների համար ատեստացիա գործընթաց սահմանելու օրինագծին:
Օհանյանը նաև ասաց, որ ժամկետային ծառայությունից պայմանագրայինին անցնելու գաղափարը դեռ 2010 թվականին է առաջ քաշվել, ինքն է դրա հիմնավորումները տվել և կողմ է դրան, սակայն դեմ է երբ համալրման գործընթացին տալիս են «Պաշտպան հայրենյաց» և նման այլ անուններին, դրանք, ըստ նրա, ընդամենը պետք է լինի համալրման մեջ ժամկետայինից պայմանագրայինի անցնելու կետը:
«Հայաստան» խմբակցության ղեկավարը նաև հայտնեց, որ ընդդիմությունը օրենսդրական փոփոխությանը կողմ կքվեարկի:
Սուրեն Պապիկյանն էլ իր պատասխան ելույթում հայտարարեց, որ երևէ մեկը չի նսեմացնում նախկինում եղած ձեռքբերումները:
«Բայց ինձ համար անհասկանալի է, թե դրականի մասին խոսելիս, ինչու պետք է անընդհատ համեմատություն անենք անցյալի հետ և փորձենք գտնել պատճառներ, կամ որևե կերպ կապել նրա հոտ, որ որևէ մեկը քննադատում է նախկինում գոյություն ունեցած պայմանագրային համակարգը»,-ասաց պաշտպանության նախարարը և հավելեց, որ խոսքը գոյություն ունեցող համակարգի բարելավման մասին է, քանի որ այն չի համապատասխանում երկրի առաջ ծառացած մարտահրավերներին:
Հարակից հրապարակումներ`
- Հայկ Գրիգորյանը ՔՊ-ի առաջադրմամբ ընտրվեց ԲԴԽ-ի գիտնական-անդամ
- Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցչի հետ հանդիպմանը Սեյրան Օհանյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերականգնումը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին