«Լավրովը փաստեց՝ Ալեն Սիմոնյանը ճիշտ էր, Լավրովը ճիշտ չէր». Ալեն Սիմոնյան
«Լավրովն իր հայտարարության մեջ պատմում էր մի տարբերակի մասին, որը ժամանակին ես ներկայացրել եմ որպես ռուսական տարբերակ, եթե կուզեք խոսակցական լեզվով «Լավրովի տարբերակ»»,- ԱԺ-ում ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նրա խոսքով, ՌԴ ԱԳ նախարարը ևս մեկ անգամ փաստեց, որ ռուսական տարբերակն իրականում կար։
«Ինքը ևս մեկ անգամ փաստեց, որ ռուսական տարբերակ իրականում կա. ի հեճուկս իր իսկ հայտարարության ռուս լրագրողների հետ իմ հայտնի տեսանյութից հետո, ինքը փաստեց, որ, այնուամենայնիվ, Ալեն Սիմոնյանը ճիշտ էր, Լավրովը ճիշտ չէր»,- նշեց ԱԺ նախագահը։
Ա. Սիմոնյանի խոսքով, նաև ճիշտ չէ այն հայտարարությունը, թե Պրահայում Հայաստանն արդեն Արցախը դուրս էր թողնել գործընթացից։
«Այդպիսի բան չկա, Արցախը որևէ պարագայում գործընթացից դուրս չի թողնվում։ Այնտեղ նախատեսված կա ֆորմատ, որտեղ Արցախը և Ադրբեջանը պետք է հասկանան, որ իրար հետ պետք է ունենան խոսակցություն։ Ավելին ասեմ՝ ինչ-որ պահի եղել է Արցախը դուրս թողնելու խոսակցություն, տարբերակ, բայց Հայաստանը այդ խոսակցությունները մերժել է և չի մտել այդ խոսակցության մեջ»,- ասաց Սիմոնյանը։
Սիմոնյանը չբացառեց նաև մինչև այս ամսվա վերջ Փաշինյան-Ալիև հանդիպումը։
«Հնարավոր է առաջիկայում հանդիպում։ Որևէ ինֆորմացիա չկա, թե որտեղ է լինելու։ Մենք կաղապարված չենք միայն այս պահին Բրյուսելում հանդիպելու տարբերակով, պատրաստ ենք յուրաքանչյուր բովանդակային քննարկման»,- ասաց ԱԺ նախագա
Հարակից հրապարակումներ`
- Սուրենյանց. Ինչո՞ւ է Լավրովը դժգոհում Երևանից, անգամ հեգնանքով է խոսում Հայաստանի իշխանության վարքագծի մասին
- ՌԴ-ն շահագրգռված է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագիր ստորագրմամբ. Լավրով
- Արման Մելիքյան. Լավրովի այդ պահվածքը մի տեսակ անհասկանալի է
- Թարվերդյան. Լավրովը հստակ ասում է՝ կողմնորոշվեք, թե ինչ եք ուզում որպես պետություն
- Լավրովը փակագծեր է բացել Հայաստանի ու Ադրբեջանի միջև ԵՄ միջնորդությամբ ստորագրված փաստաթղթերի մասին
- Մոսկվայում կհանդիպեն Լավրովն ու Բայրամովը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին