Դոլարը շարունակում է թանկանալ
ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 09.45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 395.22 դրամ`դեկտեմբերի 5-ի համեմատ արժևորվելով 0.50 դրամով։
Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 401 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 404 դրամ:
Փոխանակման կետերում դոլարի առքը 400 դրամ է, իսկ վաճառքը՝ 405 դրամ։
Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 407.14 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը` 421 դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 420 դրամ է, վաճառքը՝ 427-428 դրամ։
Ռուսական ռուբլու միջին փոխարժեքն էլ կազմում է 5.96 դրամ, վաճառքը՝ 6.35 դրամ։ Իսկ փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 6.10-6.15 դրամ, վաճառքը՝ 6.30 դրամ։