Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 8.8%
Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2022թ. նոյեմբերը 2021թ. նոյեմբերի նկատմամբ) կազմել է 8.8%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ`1.1%: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից։
2022թ. հունվար-նոյեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.6% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.5% հավելաճ):
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2022թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 0.8-1.2%-ով, այդ թվում, համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է մայրաքաղաքում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները