Վրացական խաճապուրին շարունակում է թանկանալ
ISET հետազոտական ինստիտուտի մշակած «Խաճապուրի ինդեքս»-ի համաձայն, 2022 թվականի նոյեմբերին խաճապուրիի ինդեքսի աճի միտումը շարունակվել է, և մեկ ստանդարտ իմերեթական խաճապուրիի պատրաստման արժեքը կազմել է 6,90 լարի։Այս մասին գրում է «Ալիք մեդիա»-ն։
Ըստ ISET-ի՝ այս ցուցանիշը 4,9 տոկոսով գերազանցում է հոկտեմբերի ցուցանիշը և 27,3 տոկոսով 2021 թվականի նոյեմբերի ցուցանիշը։
ISET-ի փոխանցմամբ, աճի միտումը պայմանավորված է կաթի և կաթնամթերքի գների աճով, քանի որ այս սեզոնին կաթի արտադրությունը նվազում է և ներկրվող կաթի փոշու պահանջարկը, որն օգտագործվում է որպես կաթի փոխարինող՝ ավելանում է:
ISET-ը նշել է, որ նոյեմբերին խաճապուրիի բաղադրիչների գները տարեկան կտրվածքով զգալիորեն աճել են՝ պանիրը՝ 35,2 տոկոս, ալյուրը՝ 19,9 տոկոս, կարագը՝ 19,8 տոկոս, խմորիչը՝ 15,1 տոկոս, ձուն՝ 10,1 տոկոս։
«Գների տարեկան աճը մեծապես պայմանավորված էր միջազգային շուկաներում առկա միտումներով, ռուս-ուկրաինական պատերազմով…
Ակնկալվում է, որ հիմնական պարենային ապրանքների գներն էլ ավելի կբարձրանան, քանի որ պահանջարկը մեծանում է գալիք Ամանորի տոների հետ կապված: Ամենայն հավանականությամբ, գների աճի միտումը կշարունակվի՝ ձմռանը առաջարկի նվազման պայմաններում»,- նշված է ISET-ի տարածած հաղորդագրության մեջ: