Տոնածառի լույսերն ու քաղաքացիների արձագանքը
Համացանցում քաղաքացիները քննադատել են Երևանում «Մանկական Եվրատեսիլի» բացման և կենտրոնական տոնածառի լույսերի վառման արարողությանը։
Հասարակական գործիչ Բաբկեն Պիպոյանը գրում է․
«Երեխաների համար ամեն ինչ էլ պետք է արվի»:
Շատ լավ է հնչում: Բայց պարզվում է, որ Երևանում, որտեղ «աննախադեպ» ծախսերով տոնածառի լուսավորություն է արվում, կա դպրոց, որի երեխաները ջեռուցում չունենալու պատճառով դպրոց չեն հաճախելու:
Թե բա՝ երեխաների համար է»:
Խմբագիր Անահիտ Ոսկանյանը գրում է․
«Սրանից հետո հրապարակի տոնածառը պիտի շինել այն ցանկացողների անձնական միջոցներից, ոչ թե ընդհանուր բյուջեից։ Միայն ցանկացողների։ Տեսնենք ինչքա՞ն ճոխ կստացվի»։
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը գրում է․
«Պուշկին՝ Խրախճանք Ժանտախտի ժամանակ
Սգով լի թաղման սարսափի միջով
Գունատ դեմքերի միջով ես աղոթում եմ գերեզմանատանը
իսկ ձեր ատելի խանդավառությունը
խամրեցնում են դագաղների լռությունը
և հողը մահացածների մարմինների վրա թափ են տալիս»։
Արցախցի լրագրող Բելլա Լալայանն իր էջում տեղադրելով լուսանկարը՝ գրում է․
«Ինչքան բան կգրեի էստեղ …
բայց ձեր զվարճանքը, քեֆ-ուրախությունը չեմ խանգարում …
ուղղակի սա դնեմ էստեղ, որ մի օր լեղաճաք, սարսափահար լինեք ու չիմանաք, թե որ կողմ փախչեք՝
կհիշեք այս ֆոտոն …»։
Հարակից հրապարակումներ`
- «Մանկական Եվրատեսիլի» բացման և տոնածառի լույսերի վառման արարողությունը՝ ուղիղ
- Որքանո՞վ են տոնական տրամադրություն փոխանցում Հրապարակի տոնածառն ու լույսերը. հարցում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան