Սա ԴՆԹ մակարդակի խնդիր է.Նիկոլ Փաշինյանը՝ շինարարական նորմերի պահպանման մասին
«Նախագիծը շինարարական հրապարակներում նորմերի պահպանման կարգապահության բարձրացմանն է ուղղված»,-զեկուցելով հերթական որոշման նախագիծը՝ գործադիրի նիստում հայտնեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Նախարարը հիշեցրեց, որ այդ խնդրով մեկ կարգավորում Քաղաքաշինության կոմիտեի և ՏԿԵ նախարարության հետ կատարվել էր սեպտեմբերին, որով Ֆինանսների նախարարի ստորագրմամբ պետական գնումների հայտում մտցվել էր նորմ, որով պատվիրատուն կապալառուից կարող է պահանջել, որ այդ շինարարական նորմերը պահպանվեն և տեխնիկական վերահսկողություն կարողանա հաստատել, որը վերաբերում էր շինհրապարակի կահավորման և աշխատանքային անվտանգության պայմաններին:
Տիգրան Խաչատրյանը հայտարարեց, թե փորձը ցույց է տալիս, որ պետք է նորմատիվ ակտով այդ փոփոխությանը պարտադիր բնույթ հաղորդել:
«Մենք այդ հայեցողական կարգավորումն, որը ներմուծել էինք գնումների կարգում, հիմա բերում ենք պարտադիր նորմ դարձնելու կարգավիճակի»,-հայտնեց Նախարարը և արձանագրեց, որ փոփոխությունը վերաբերում է միայն պետական գնումներին:
Նրա խոսքով՝փոփոխության արդյունքում ցանկացած պետական մարմին, երբ շինարարության գնման պայմանագիր կստորագրի, կարող է սահմանել այդ նորմի պահպանման պայմանները և դրանք չպահպանելու դեպքում կարող է տույժի ենթարկել, կամ գործունեությունը կասցնել:
«Սա ԴՆԹ մակարդակի խնդիր է և ԴՆԹ մակարդակի խնդիրներում շեղումները հետագայում շղթայական պրոցեսներում մեծ և տեսանելի հետևանքների են բերում: Ես կարծում եմ, որ մենք պետք է մեր երկրի բոլոր մակարդակներում ստանդարտները սահմանենք և հետևողական լինենք այդ ստանդարտների պահպանման առումով»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, թե Երևանում օդի աղտոտվածությունն նաև շինհրապարակներում նորմերի չպահպանման արդյունք է:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը հերթական՝ 1 մլրդ 272 մլն դրամի սուբվենցիոն համաֆինանսավորումն տրամադրեց համայնքներին
- Գործադիրն այսօրվա նիստում կդադարեցնեի Անի համայնքի ավագանու լիազորությունները
- Կառավարությունն այսօր կառաջարկի Կոռուպցիայի հանձնաժողովից վերցնել կուսակցություններին ֆինանսավորումից զրկելու իրավասությունը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան