Իրավունք 18:28 08/12/2022 Հայաստան

Շուրջ 60 ՀԿ ների և անհատների հայտարարությունը` Թ․Ենոքյանի գործով կայացված որոշման դեմ

Քաղաքացիական հասարակությունը Հայաստանի Հանրապետությունում դատական համակարգի վճիռներով բնապահպան ակտիվիստներին ճնշելու վերաբերյալ հայտարարություն են տարածել, որում ասվում է․

««Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն (նախկինում՝ «Գեոթիմ» ՓԲԸ) 2009 թվականի դեկտեմբերի 28-ին  ՀՀ կառավարության կողմից օրենսդրության բազմաթիվ խախտումներով ստացել է թույլտվություն` շահագործելու Ամուլսարի ոսկու հանքավայրը:

Ջերմուկ համայնքի և շրջակա գյուղերի բնակիչները խիստ անհանգստացած լինելով Ամուլսարի ծրագրի բացասական հետևանքներով, որն ուղղակիորեն ազդում է շրջակա միջավայրի վիճակի, մարդկանց առողջության, Ջերմուկ առողջարանային գոտու զարգացման, գյուղատնտեսական արտադրանքի որակի, տարածքում բնակվող և տեղաշարժվող կարմիրգրքային կենդանատեսակների վրա, ծրագրի մասին տեղեկանալուց ի վեր՝ 2012 թվականից պարբերաբար դիմում են բողոքի տարբեր միջոցների, այդ թվում՝ քաղաքացիական   ակցիաների, իսկ 2018 թվականի հունիսի 22-ից՝ նաև ճանապարհների շրջափակման՝ ներկայացնելով ծրագրի դեմ իրենց փաստարկները և պահանջելով դադարեցնել հանքի շահագործման գործընթացը։

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն կազմակերպել է հակընդդեմ ակցիաներ՝ որոնց ժամանակ եղել են  հանքավայրի դեմ հանդես եկող քաղաքացիներին վիրավորող պաստառներ, որոնք առաջացրել են սոցիալական լարվածություն ազդակիր համայնքներում, իսկ 2018-2919 թվականներից առավել ակտիվ քաղաքացիների դեմ նախաձեռնել է դատական հայցեր՝ պահանջելով չքննադատել ընկերությանը, ինչպես նաև վճարել խոշոր փոխհատուցում ընկերության հեղինակությանը իբր հասցված վնասի համար:

Ի թիվս այլ քաղաքացիների՝ Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակտիվորեն հանդես է եկել բնապահպան հասարակական գործիչ, լրագրող Թեհմինե Ենոքյանը, ով գլխավորում է «Կանաչ Հայաստան» ՀԿ-ն և միաժամանակ ազդակիր Գնդեվազ գյուղի բնակիչ է։

2018 թվականի սեպտեմբերի 12-ին Ջերմուկ, Գնդեվազ և Կեչուտ բնակավայրերի քաղաքացիները կազմակերպել են Ամուլսարի պահպանությանը նվիրված համերաշխության ակցիա՝ ավտոերթ և քայլերթ, որից հետո կազմակերպվել է հավաք և ելույթներ:

Հավաքին ի թիվս այլոց ելույթ է ունեցել Թ․ Ենոքյանը։ Նա մասնավորապես նշել է, որ ողջունում է «հատկապես էն բոլոր մարդկանց, ովքեր 51 օր շարունակ պահում են մեր Ամուլսարի պոստերը և թույլ չեն տալիս Լիդիանի նման հանցագործը շարունակի իր հանցագործությունները։ .․. ինչպես նաև կուզենամ ասել, որ այս տարիների ընթացքում Լիդիանը բազմաթիվ անգամ պրովոկացիաներ է արել, կեղծ տեղեկատվություն է տարածել, թշնամանք է փորձել հրահրել համայնքային, միջհամայնքային, նաև միջպետական վեճեր է փորձել հրահրել, ինչպես Գնդեվազի, Ջերմուկի, Կեչուտի, այնպես էլ Գորայքի, Սարավանի և մի շարք այլ համայնքների միջև…»

2019 թվականի սեպտեմբերի 5-ին «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն Թ․ Ենոքյանի դեմ դիմել է դատարան՝ Թ․Ենոքյանից պահանջելով հերքել 2018 թվականի սեպտեմբերի 12-ի ելույթում հնչեցված ՝բառերը, իր կողմից  համարելով դրանք զրպարտություն և վիրավորանք, ինչպես նաև նրանից հօգուտ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բռնագանձել 1,000,000 ՀՀ դրամ գումար՝ որպես գործարար համբավին պատճառված վնասի փոխհատուցման գումար։

Առաջին ատյանի դատարանը 2021թ․ դեկտեմբերի 15-ի վճռով մասնակիորեն բավարարել է  «Լիդիան Արմենիա»-ի հայցը և պարտավորեցրել Թ․Ենոքյանին հերքել վերը առանձնացված զրպարտություն համարվող տվյալները։ Դատարանը, հանցագործ բառը որպես վիրավորանք գնահատելու մասով գտել էր, որ Պատասխանողը մասնագիտությամբ բնապահպան է և ոչ թե իրավաբան, ուստի կարող էր և չհասկանալ արտահայտած բառի իրական նշանակությունը։ Ուստի բարոյական վնասի դրամական հատուցման մասով պահանջները մերժվել են։

Վճռի դեմ և՛ Թեհմինե Ենոքյանը, և՛ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարան։ 2022թ․ հուլիսի 22-ին դատարանն ընդունել է որոշում, որով Թ․ Ենոքյանի բողոքը մերժվել է, իսկ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բողոքը ամբողջությամբ բավարարվել։ Դատարանը պարտավորեցրել է Թ․Ենոքյանին հրապարակայնորեն հերքել հնչեցված զրպարտություն համարվող տվյալները, և նրանից հօգուտ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բռնագանձել 500,000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության և 500,000 ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի դիմաց նյութական փոխհատուցման գումար: Վերաքննիչ դատարանը նաև դատական ծախսերի հատուցման պարտականություն է դրել Թ․Ենոքյանի վրա՝ ներառյալ 24,000 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար և 200,000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Վերաքննիչ դատարանի որոշման դեմ Թ․Ենոքյանը ներկայացրել է բողոք։ Վճռաբեկ դատարան, որը, սակայն, 2022թ․ նոյեմբերի 9-ի որոշմամբ մերժվել է պատճառաբանությամբ, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ չեն տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի նորմերի խախտում, որը խախտել է արդարադատության էությունը։ Այդպիսով, Վերաքննիչ դատարանի որոշումը ստացել է օրինական ուժ։

Ելներով գործի փաստական հանգամանքներից և կայացրած դատական ակտերից կարելի եզրահանգել, որ Թ․Ենոքյանի կողմից որևէ զրպարտություն և վիրավորանք չի արվել և դատական ակտերը անհիմն ու անօրիանական են հետևյալ հիմնավորմամբ․

- Չնայած դատարան ներկայացված փաստարկներին, որ Թ․ Ենոքյանի արտահայությունները գնահատողական են, դատարանը դրանք դիտարկել է որպես փաստացի տվյալներ։ Նույնիսկ այդ դեպքում, այն պետք է առաջնորդվեր ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, որում սահմանված է, որ փաստացի տվյալների ներկայացումը զրպարտություն  և վիրավորանք չեն համարվում, եթե դրանք տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ պայմանավորված են գերակա հանրային շահով (ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, 1087.1 հոդված, 5-րդ կետ)։ Թ․Ենոքյանը, որպես ազդակիր համայքի բնակիչ, երկար տարիների փորձ ունեցող բնապահպան հասարակական գործիչ և լրագրող պարտավոր էր իրազեկել իր համայնքի անդամներին՝ իրենց կենսամիջավայրի նկատմամբ իրականացվող գործընթացների, բնությանը հասցվող վնասների, հնարավոր առողջապահական խնդիրների և քաղաքացիների իրավունքների մասին։

- Թ․Ենոքյանը արել է զուտ գնահատողական արտահայտություններ և որևէ փաստացի տվյալ չի ներկայացրել,  առաջնորդվել է գերակա հանրային շահով և հետևաբար նրա արտահայտությունները չէին կարող որակվել որպես զրպարտություն։ Նա որևէ դիտավորություն չի ունեցել զրպարտելու և վիրավորելու, իսկ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ գործողությունները «հանցագործություն» համարելը նրա գնահատականն է բնության նկատմամբ տվյալ ընկերության վերաբերմունքի։

- ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը գործը քննել է գրավոր ընթացակարգով, այսինքն՝ առանց դատական նիստ հրավիրելու և կողմերին լսելու կայացրել է որոշում՝ ամբողջությամբ բեկանելով և փոխելով առաջին ատյանի վճիռը։ Այդպիսի որոշում Վերաքննիչ դատարանը կարող էր կայացնել, երբ առաջին ատյանի դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից (ՀՀ քաղաքացիական դատավարոթյան օրենսգիրք, 380-րդ հոդված, 1-ին մասի 5-րդ կետ)։

- Վերաքննիչ դատարանը չէր կարող վճիռը փոփոխել, քանի որ  առաջին ատյանի դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն չեն տալիս կայացնելու նման ակտ։ Մասնավորապես, առաջին ատյանի դատարանը չի անդրադարձել զրպարտության եղանակին, տարածման շրջանակին, ինչպես նաև Թ․Ենոքյանի գույքային դրությանը, մինչդեռ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն այդ հանգամանքները պետք է դատարանը հաշվի առներ փոխհատուցման չափը որոշելիս։ Արդյունքում որոշվել է աննախադեպ անհամաչափ գումարի բռնագանձում, ինչի հետևանքով Թ․Ենոքյանը հայտնվում է ծանր ֆինանսական դրության մեջ։ Սա հիմնավորում է այն հանգամանքը, որ Վերաքննիչ դատարանի որոշումը ոչ թե ուղղված է հայցվորի բարի համբավը վերականգնելուն, այլ՝ Թ․Ենոքյանին ֆինանսապես և բարոյապես ճնշելուն,  նրա խոսքի ազատությունը և բնապահպանական գործունեությունը  սահմանափակելուն։                     

- ՀՀ Վճռաբեկ դատարանը պարտավոր էր վարույթ ընդունել Թ․Ենոքյանի վճռաբեկ բողոքը, քանի որ առկա է Թ․Ենոքյանի խոսքի ազատության, արդար դատաքննության և սեփականության սահմանադրական իրավունքների խախտում, այն էլ՝ այն դեպքում, երբ ստորադաս երկու ատյանները կայացրել միմյանց հակասող որոշումներ։

Առկա են ՀՀ սահմանադրական դատարանի  և ՄԻԵԴ-ի  մի շարք  որոշումներ, որոնցով հիմնավորվում է, որ ՀՀ դատարանի որոշումներով խախտվել են Թ․Ենոքյանի՝ ՀՀ Սահմանադրությամբ սահմանված խոսքի ազատության, արդարադատության մատչելիության, արդար դատաքննության, իսկ նյութական վնասի փոխհատուցում սահմանելով, նաև սեփականության իրավունքները։ Մասնավորապես, խախտվել են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին կոնվենցիայի 6-րդ, 10-րդ հոդվածներով և փոփոխված 11-րդ Արձանագրության 1-ին հոդվածով  սահմանված իրավունքները, ՀՀ սահմանադրական դատարանի 2011թ․ նոյեմբերի 15-ի ՍԴՈ -997 որոշմամբ արձանագրված միջազգային իրավական սկզբունքները։

Մենք՝ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս՝  և ՀՀ ակտիվ քաղաքացիներս գտնում ենք, որ Թեհմինե Ենոքյանի նկատմամբ դատավարությունը վտանգի է ենթարկում ժողովրդավարական արժեքները և դիտավորություն ունի ոչ միայն լռեցնելու Թ․Ենոքյանին, այլև լռեցնող ազդեցություն ունենալու բնապահպան ակտիվիստների գործունության վրա։

● Գտնում ենք, որ դատարանների կողմից կայացված որոշումները սահմանափակում են Թեհմինե Ենոքյանի խոսքի ազատության, արդար դատաքննության իրավունքները և բացասական նախադեպ են ստեղծում հանրային նշանակություն ունեցող գործերով ակտիվիստների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ճնշելու և լռեցնելու առումով։

● Կոչ ենք անում ՀՀ մարդու իրավունքի պաշտպանին գնահատական տալ Թ․Ենոքյանի նկատմամբ իրականացվող հետապնդումներին և ՀՀ-ում դատական համակարգով ակտիվիստներին և խոսքի ազատությունը ճնշելու փորձերին և համատեղ ուժերով պաշտպանել Թ․Ենոքյանի և քաղաքացիական հասարակության հանրույթի իրավունքներն ու ազատությունները։

● Պահանջում ենք ՀՀ արդարադատության նախարարությունից և Բարձրագույն դատական խորհրդից՝ ձեռնարկել քայլեր Թ․Ենոքյանի գործով ներգրավված դատավորներին կարգապահական պատասխանատվություն կիրառելու ուղղությամբ՝ արդարադատություն իրականացնելիս նյութական և դատավարական նորմերի ակնհայտ և կոպիտ խախտման հիմքով»։

1. Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
2. «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
3. «Հայաստանի անտառներ» ՀԿ
4. «Էկոլուր»  տեղեկատվական ՀԿ
5. Ինֆորմացիայի ազատության կենտրոն
6. «Կանանց աջակցման կենտրոն»  ՀԿ
7. Արթուր Գրիգորյան, էկոլոգիական իրավունքի մասնագետ
8. Մարդու իրավունքների տուն Երևան
9. Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնություն
10. «Ազատ քաղաքացի»  քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն ՀԿ
11. Հելսինկյան քաղաքացիական  ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
12.  «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ
13. «Փինք» իրավապաշտպան ՀԿ
14. «Խաղաղության երկխոսություն» ՀԿ
15. «Նոր Հորիզոններ» ՀԿ
16. «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ
17. «Դալմա֊Սոնա» Հիմնադրամ
18. «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ
19. «Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ
20. «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ
21. «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ
22. Երևանի մամուլի ակումբ
23. Զառա Հովհաննիսյան, իրավապաշտպան
24. Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
25.  «Սինեմարթ» ԵՀԿ
26. «Երիտասարսական ավանգարդ» ՀԿ
27. Արմինե Զաքարյան, ակտիվիստ
28. «Սպիտակի հելսինկյան խումբ» ՀԿ
29. Լուսինե Սարգսյան, լրագրող
30. Գյումրու առաջընթաց ՔՀԶԿ ՀԿ
31. Ահնիձորի զարգացման հիմնադրամ
32. Հայկ Մաթևոսյան, ակտիվիստ
33. Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
34. «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ
35. Գորիսի մամուլի ակումբ
36. «ՄեդիաԱկումբ» Քաղաքացիական Հասարակության Զարգացման ՀԿ
37. «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ
38. «ՕքսԵՋեն» կանանց և երիտասարդների իրավունքների պաշտպանության հիմնադրամ
39. «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ
40. «Հանրային վերահսկողություն» ՀԿ
41. «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտնրոն» ՀԿ
42. Մեդիա-նախաձեռնությունների կենտրոն
43. «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ
44. «Բայազետ» կենտրոն ՀԿ
45. «Քաղաքացիական հասարակության  ինստիտուտ» ՀԿ
46. «Կանանց իրավունքների տուն» ՀԿ
47. «Վելես» իրավապաշտպան ՀԿ
48. Սոֆյա Մանուկյան իրավապաշտպան-բնապահպան
49. «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ
50. «ԿՐԵՈՊԻԱ» Ստեղծագործ Երիտասարդների ՀԿ
51. «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ
52. Թամարա Գևորգյան, ՔԳԹ,կառավարման համակարգերի մասնագետ
53. «Հաջողակ կին» երիտասարդական ՀԿ
54. Միլենա Բաղդասարյան, ս.գ.թ., սոցիոլոգ և մարդաբան
55. Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա
56. «Երիտասարդները հանուն փոփոխության» ՀԿ
57. Անահիտ Կարապետյան, ակտիվիստ
58. «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ
59. «Վայոց Ձորի էվոլյուցիա» ՀԿ
60. Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

 
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:33
Թափառող շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն
Նոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում: Կենդանապաշտպանները հայտնել էին, որ նախորդ օրը Արթիկի Լմբատ-2...
Աղբյուր` Panorama.am
12:31
Ռոնալդուն նշել է ռեկորդ, որը չի ցանկանում գերազանցել
Կրիշտիանու Ռոնալդուն մի քանի ամիս առաջ բացել է իր YouTube ալիքը։ Պորտուգալացին կայծակնային արագությամբ ձեռք է բերել բաժանորդներ. այժմ ալիքին...
Աղբյուր` Panorama.am
12:16
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բարբոքը Բաքվում կայացած COP29-ի ժամանակ սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանին
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքն Ադրբեջանում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP29) 29-րդ նստաշրջանում իր առաջին...
Աղբյուր` Panorama.am
11:37
Visa-ի երևանյան գրասենյակը ֆիլտրում է ԶԼՄ-երին
«Պարզում ենք, թե ինչ սկզբունքով են ընտրվել ԶԼՄ–ները, որոնց հասանելի կլինեն ֆորումի բանախոսները»։
Աղբյուր` Panorama.am
11:28
Ցավն էլ պետք է չափ ունենա. Ավտովթարի հետևանքով մահացել է պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրը
Ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել է Արթուր Խաչատրյանը։ Նա 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրն է։ Մինչ այդ ընտանիքը 17...
Աղբյուր` Panorama.am
11:27
Պեսկով. Ռուսաստանի խնդիրը ոչ թե միգրանտներն են, այլ անօրինական ներգաղթյալները
Ռուսաստանի համար խնդիրը ոչ բոլոր միգրանտներն են, որոնք երկիր են ժամանել, այլ միայն նրանք, ովքեր անօրինական կերպով գտնվում են Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
10:55
Ռուսական պարարտանյութերի մասնաբաժինը եվրոպական շուկայում աճել է ռեկորդային մակարդակի
Ռուսաստանի մասնաբաժինը եվրոպական պարարտանյութերի ներմուծման մեջ սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 2,9 %ային կետով և հասել 32,1 %-ի։ Սա...
Աղբյուր` Panorama.am
10:52
Մանկահասակ որդիներին 30 տարի առաջ սպանած Սմիթը կրկին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում
53-ամյա Սուսան Սմիթը 30 տարի ազատազրկումից հետո  կրկին հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում գլխագրերում։ Նրան դատարանը...
Աղբյուր` Panorama.am
10:51
Շախմատի Մ12տ. ԱԱ. Հայ մասնակիցների արդյունքները
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում շարունակվում է 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:  6...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գիշերային ակումբի այցելուն սեր է խոստովանել դիջեյին և կծել նրա ականջը
Գերմանիայում դիսկոտեկի այցելուն գրկել է դիջեյին և կծել նրա ականջի մի մասը։ Միջադեպի մասին հայտնում է Bild-ը։ 2023 թվականի փետրվարին Ստորին...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հայաստանը՝ հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել: «Մեր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Իրանը, ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի, նոր ցենտրիֆուգներ կգործարկի
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Մոհամմադ Էսլամին հրամայել է «արդյունավետ միջոցներ ձեռնարկել», ներառյալ նոր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ողբերգական վթար Սեբաստիա փողոցում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 00:53-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
09:39
Մեդվեդևը հրապարակել է «Օրեշնիկ» հրթիռային համակարգ հարվածի տեսանյութը
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Օրեշնիկ» նորագույն հրթիռի...
Աղբյուր` Panorama.am
09:10
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում. հաքերները սկսել են օգտատերերին ուղարկել ֆիշինգային հղում, որը ներկայացվում է որպես նվեր՝...
Աղբյուր` Panorama.am
09:01
Նոյեմբերի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլու և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 22-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.22դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ոստիկանության զորքերի հրամանատարը պետությունից բնակարանային վարձի փոխհատուցում է ստացել` չունենալով դրա իրավունքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ գրել էինք, որ ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ Հայկ Բաբայանը, որը երազում է...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». ՔՊ կուսակցությանը նվիրատվություն կատարած ընկերությունը տուգանվում է նվիրած գումարի չափով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ կոռուպցիայի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Ժողովուրդ». Աղազարյանը վատ դրության մեջ է դրել ՔՊ-ին. համարձակ հերոս է խաղում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ վերնախավին, իսկական...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Հրապարակ». Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Դավիթ Խուդաթյանի՝ ՏԿԵ նախարար նշանակվելուց հետո Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է...
Աղբյուր` Panorama.am
08:50
Նիկոլի մեղավոր անմեղները
Մեռավ Փաշինյան Նիկոլը շնորհակալություն հայտնելով իր «գործընկերներից»։ Թե բա՝ «իրենց կատարած աշխատանքի համար»։ Այդքան...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Սիմիդյանի նախարարությունը չի կարողացել ապահովել Սևանա լճի հետ կապված աշխատանքների կազմակերպումը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերի պարտադրված հրաժարականներից մեկը՝ ՏԿԵՆ Գնել Սանոսյանի հեռացումը, պայմանավորված էր...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Ժամկետ խախտած ԿԳՄՍ նախարարը պատասխանատվություն կրելո՞ւ է
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 5-ին կառավարությունն ընդունեց որոշում, ըստ որի՝ Հայաստանի ազգային ագրարային...
Աղբյուր` Panorama.am
08:44
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:42
«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք և դրամական միջոցներ ունի Քննչական կոմիտեի ղեկավարի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ArmLur.am-ը գրել էր, որ համաձայն իր աղբյուրներից ստացված տեղեկության՝ քաղաքական իշխանությունը...
Աղբյուր` Panorama.am
08:41
«Հրապարակ». Ով կփոխարինի Նարեկ Զեյնալյանին ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Նարեկ Զեյնալյանի՝ մանդատից հրաժարվելուց հետո թափուր է մնալու նաև նրա զբաղեցրած ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
23:04
Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանում սեփական ստվերի ու անցյալի բարդույթների...
Աղբյուր` Panorama.am
22:44
Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում զենք օգտագործել այն պետությունների դեմ, որոնք թույլ են տալիս իրենց զենքն օգտագործել իր դեմ. Պուտին
Այսօր հրապարակված տեսաուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի հաջող...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}