Ուկրաինա-Ռուսաստան պատերազմում զոհվել է Կարեն Խաչատուրյանը
Ուկրաինա-Ռուսաստան պատերազմում զոհվել է Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչ Կարեն Խաչատուրյանը։ Գույժը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Ուկրաինայի հայերի միությունը։
Միությունը իր ցավակություններն է հայտնել զինվորի հարազատներին ու մտերիմներին, որ իր կյանքն է տվել հանուն Ուկրաինայի։
«Հավերժ հիշատակ և հավերժ փառք հերոսին: Մենք հիշում ենք բոլոր նրանց, ովքեր զոհվել են Ուկրաինայի, նրա ազատության և կամքի համար մղվող մարտում»,-նշված է միության ֆեյսբուքյան էջում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա