«Կենսաթոշակների բաձրացման համատեքստում անապահովության համակարգից դուրս մնացածների համար լուծումներ են մշակվում»
«Քաշաթաղցիները հարց էին բարձրացրել, որ իրենք տարբեր մարզերում հողակտորներ են ուսումնասիրել և ցանկանում են, որ իրենց հատկացվող 12 կամ 14 մլն դրամի մի մասով հողակտոր գնեն, մյուսով տուն կառուցեն»,-անդրադառնալով Արցախից բռնագաղթած ընտանիքներին բնակարանով ապահովելու ծրագրին՝ կառավարության մոտքի դիմաց հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Նա հայտնեց, որ գործադիրում այդ առաջարկը քննարկվում է և դրական լուծում կտան:
Արձագանքելով դեպքերին, երբ որոշ նպաստառուներ թոշակը 3 հազար դրամով բարձարանալու պատճառով նպաստից զրկվել են՝ նախարարան ասաց, որ ընտանիքների անապահովության գնահատման համակարգը գոյություն ունի, որով էլ արվում է հաշվարկը:
Նրա խոսքով՝ ընտանիքի անապահովությունը հաշվարկվում է բնութագրիչներով, և այդ բնութագրիչներից մեկն ընտանիքի անդամների վարձատրությունից ստացած եկամուտներն են կամ պարբերական վճարները:
«Երբ ընտանիքի եկամուտներում փոփոխություն է տեղի ունենում, դա իր հետ բերում է նպաստի իրավունքի ձեռքբերման կամ կորցնելուն: Գոյություն ունի կենտրոնական տեղեկատվական բազա, երբ ընտանիքի եկամուտներում փոփոխություն է տեղի ունենում, դա ինքնաշխատ տարբերակով է լինում, և ովքեր գտնվել են սահմանային միավորի միջակայքում, նրանց վրա այդ ազդեցությունը եղել է»,-ասաց Մկրտչյանը, և հավաստիացրեց, որ մշակվում է անապահովության մոտեցման նոր համակարգ:
Նախարարի խոսքով՝ անապահով թոշակառուների ինչ-որ խմբի համար, որոնք կենսաթոշակների բաձրացման համատեքստում դուրս են եկել այդ անապահովության համակարգից, ներկայումս լուծման մի քանի տարբերակ է քննարկվում, և խնդրի լուծման նպատակով կփորձեն կոնսենսուս ձևավորել:
Հարակից հրապարակումներ`
- Հերթական իմիտացիան է. տնտեսագետը՝ թոշակների և նպաստների 2-3 հազար դրամով բարձրացման մասին
- Որտե՞ղ են կենսաթոշակների գումարները. «Պետությունը նրբորեն մտել է քո գրպանը»
- Թադևոս Ավետիսյան. «Նպաստից դեպի աշխատանք»՝ իշխող խմբակի խոստումը ունեցավ ճիշտ հակառակ արձանագրումը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան