«Հրապարակ». Բաքուն անցել է կոնկրետ գործողությունների, ինչը թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական մարտահրավեր է Արցախի համար
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ստեփանակերտից մոտ 7 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Իվանյան (Խոջալու) բնակավայրում, որտեղ տեղակայված է Արցախում ռուսական խաղաղապահ զորախումբը, երեկ հրամանատարական կազմը հանդիպել է ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ, որոնք, ինչպես պնդում են ադրբեջանական լրատվամիջոցները, «մասնագետներ են, որոնք ուղարկվել են բնական ռեսուրսների անօրինական շահագործման և դրա բնապահպանական հետևանքների հետ կապված իրավիճակի հետաքննության և մշտադիտարկման համար»։
Ադրբեջանն այս թեման օրակարգ բերեց դեկտեմբերի 3-ին՝ Լաչինի միջանցքը փակելով, որը բացվեց մի քանի ժամ անց: Ադրբեջանի թիրախում Կաշենի լեռնահարստացուցիչ կոմբինատն է, որը պատկանում է «Վալլեքս» ընկերությունների խմբին: Դեռևս 2021-ին Ալիևն ասել էր, թե Ադրբեջանը փոխհատուցում է պահանջելու Արցախի տարածքում հանքեր շահագործած ընկերություններից, դիմելու է դատարան:
Այժմ Բաքուն անցել է կոնկրետ գործողությունների, ինչը թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական մարտահրավեր է Արցախի համար։ Լուսանկարներից երևում է, որ հանդիպմանը ներկա է եղել Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Սակայն երեկ՝ մինչև ուշ երեկո, ԱՀ ԱԽ-ն այդ հանդիպման մասին որևէ հայտարարություն չէր արել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին