Բռնագաղթածներին 40 հազար դրամները չվճարելու մեղադրանքները Նարեկ Մկրտչյանը գցեց Արցախի կառավարության գրպանը
«Ցանկացած նախագիծ, որը վերաբերում է արցախցիներին, բացառապես իրականացվում է Արցախի ղեկավարության հետ քննարկումների արդյունքում»,-կառավարության մուտքի դիմաց լրագրողներին ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և հավաստիացրեց, որ չկա մի ծրագիր, որն իրականացվել է, կամ կիրականացվի առանց Արցախի կառավարության կարծիքի:
Նման ձևով նա պատասխանեց լրագրողի հարցին, թե ինչո՞ւ Արցախից բռնագաղթած ընտանիքները սեպտեմբերից 40 հազար դրամները չեն ստանում և, որ Արցախից ակնարկում են, որ ֆինանսական աջակցության շրջանակներում Հայաստանից այդ գումարները չեն ստանում:
«Խնդիրը նա է, որ յուրաքանչյուր ծրագիր բացառապես իրականացվում է Հայաստանի կողմից տրվող բյուջեի շրջանակներում, այսինքն՝ եթե կորոշվի, որ Արցախում պետք է ինչ-որ մի ծրագիր իրականացվի, այդ բյուջեի շրջանակներում, բյուջետային պլանավորման բոլոր պրոցեսներով կիրականացվի»,-անորոշ պատասխան հնչեցրեց նախարարաը և, անտեսելով լրագրողների՝ հստակ պատասխան տալու հորդորները, հեռացավ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան