Հասարակություն 13:25 08/12/2022 Հայաստան

Վահան Թումասյան. Փաշինյանի հայտարարությունն ընդամենը պրոբլեմից փախչելու քաղաքականություն է

«Մոտավորապես 4 տարի է հանձնաժողովը, որի մեջ ես էլ էի ընդգրկված, ուսումնասիրություններ կատարեց ու միայն փաստերով  արձանագրեց, թե քանի ընտանիք ինչ կարգավիճակով են ապրում տնակներում։ Անշուշտ, նման ընտանիքներ կան, բայց դրանք առանձին դեպքեր են, ընդհանուր վիճակ չէ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը՝ արձագանքելով երեկ Աժ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ «Գյումրիում կան տնակներ, որոնք շարունակում են մնալ այն մարդկանց տիրապետության ներքո, որոնք ունեն բնակարան։ Այսինքն՝ մոտակայքում ունեն բնակարան, տնակն էլ ժամանակին չի ապամոնտաժվել»։

Վ.Թումասյանի խոսքով, հնարավոր է տնակային ավաններում 10-15 ընտանիք, ոչ ավելի, որ բնակարան ունեն, բայց վարձով են տվել կամ չեն տվել, շարունակում են ապրել տնակներում։

«Գյումրիում 2700-ից ավելի տնակ կա, բայց այդպիսի ընդամենն այդ մի քանի դեպքն է։ Իշխանություններն եթե չեն կարողանում լուծել խնդիրը, պետք է նման հայտարարություններ անեն, որ ոչ թե իրենք չեն կարողանում լուծել, այլ պրոբլեմը շինծու է, մարդիկ բնակարան ստացել են ու չեն գնացել այնտեղ ապրելու։ Դա անում էին նաև նախկին իշխանությունները։

Վերջին տասը տարում Գյումրիում որևէ բնակարանային շինարարություն  չի իրականացվել։ Պետությունը համարեց, որ ինքն իր պարտավորությունը կատարել է։

Անկեղծ ասած, ճիշտ չարեց, որ նման հայտարարություն արեց, կարելի էր այլ կերպ ձևակերպել, բոլոր տվյալներն իր ձեռքի տակ են»,- ասաց «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահը։

Նա  մեկ այլ խնդիր բարձրաձայնեց.  «Երկրաշարժից հետո օրենք կար, ըստ որի՝ բնակարան էին տալիս ըստ ընտանիքի անդամների թվաքանակի, սակայն հետագայում այն փոխվեց և արդեն սկսեցին փոխհատուցել կորցրած բնակարանի չափով։  Բայց այդ ընտանիքի անդամները 25-30  տարվա ընթացքում մեծացել են, նոր ընտանիքներ են կազմել ու բնակվել են առանձին տնակներում։ Հիմա 3-4 ընտանիքի փոխհատուցում են մեկ բնակարան։ Պարզ է, որ այդ երեք ընտանիքը չի կարող ապրել մեկ բնակարանում, հետևաբար ընտանիքի մի մասը շարունակում է ապրել տնակներում։ Ստացվում է՝ այդ ընտանիքը պետությունից փոխհատուցում ստացել է, բայց իրենք փաստացի բնակարան չունեն»։

Առհասարակ, Վահան Թումասյանի խոսքով, իշխանությունները չեն խոսում երկրաշարժից հետո ամրացման ենթակա բազմաբնակարան շենքերի մասին, որտեղ ապրում են հարյուրավոր ընտանիքներ։

«34 տարի իրենց խոստացել են, որ վթարային շենքերը կամրացնեն, բայց  այդ մարդիկ շարունակում են ապրել վթարային շենքերում։ 30 նման շենք կա։ Մի ցնցում, և այդ շենքերը փուլ կգան։

Գյումրիում այսօր 2700 տնակ ունենք, որտեղ բնակվում է մոտ 2200 ընտանիք։ Գյումրիում երկրաշարժի հետևանքով բնակարանային ծանր պայմաններում ապրող հազարավոր ընտանիքներ ունենք։ Այդ խնդիրների կողքին բերել ու մասնակի դեպքեր հնչեցնել, թե գյուղերում տուն ունեն, քաղաքում տուն ունեն, բայց չեն ապրում, ընդամենը պրոբլեմից փախչելու քաղաքականություն է»։

Վահան Թումասյանը նաև գրառում է արել՝ նշելով, որ իրականությանը չի համապատասխանում այն պնդումը, թե  պետությունը պարտավորություններ չունի բոլոր անօթևան ընտանիքների նկատմամբ. «Այնուամենայնիվ Գյումրում և աղետի գոտու գյուղական համայնքներում հարյուրավոր ընտանիքներ կան, որոնց նկատմամբ պետությունը բնակարանային փոխհատուցման պարտավորությունները չի կատարել...

Այդ ընտանիքների մեծ մասը նույնիսկ հաշվառված են աղետի գոտում բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների ցուցակում, այսինքն երկրաշարժի հետևանքով բնակարան են կորցրել, սակայն մինչև օրս չեն փոխհատուցվել:

Նախորդ բնակբաշխման գործընթացներից տարբեր պատճառաբանություններով են նրանք դուրս մնացել, ասենք պահանջվող փաստաթղթերը չեն կարողացել սահմանված ժամկետում տրամադրել ՀՀ կառավարության բնակբաշխման հանձնաժողովին, դատական կարգով են իրենց բնակարան ստանալու իրավունքները վերականգնել և հաշվառվել վերը նշածս ցուցակում և այլն: Տասնյակ վթարային և ամրացման ենթակա բազմաբնակարանային շենքերի բնակիչներ ևս սպասում են իրենց շենքերի ամրացմանն ու բնակարաններին:

Այդ իսկ պատճառով պնդել, թե պետությունը պարտավորություններ չունի բոլոր անօթևան ընտանիքների նկատմամբ, մեղմ ասած իրականությանը չի համապատասխանում»:

Գլխավոր նկարը՝ Վ.Թումասյանի ֆեյսբուքյան էջից։ 
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
Օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C
Աղբյուր` Panorama.am
16:25
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Նոյեմբերի 22-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։...
Աղբյուր` Panorama.am
16:11
Մարությանը համաձայնեց բանավիճել Տիգրան Ավինյանի հետ
«Սիրելի հայրենակիցներ, Ընդունում ենք Factor TV-ի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ալեն Սիմոնյանը Վիետնամից լուսանկար է հրապարակել ընդդիմադիր պատգամավորի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վիետնամում է։ Ալեն Սիմոնյանն ինսթագրամի սթորի բաժնում ակտիվորեն լուսակարներ է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Հայաստանում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ. ԱՆ
Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։  Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով...
Աղբյուր` Panorama.am
15:24
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում. կլինի վարչական հատվածի փոփոխություն
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում։ Այսօր կենտրոն է շտապել առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ ավանեսյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:17
Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ հանրային սննդի կետում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի...
Աղբյուր` Panorama.am
14:37
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան...
Աղբյուր` Panorama.am
14:27
Արմենուհի Հարությունյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանն ազատել է զբաղեցրած պաշտոնից:...
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք տենց բաներ չեք լսել. Մամիջանյանը՝ ՔՊ-ին
«Սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}