6000 անցքն առանձին-առանձին կվերականգնվի.Վահրամ Դումանյան
«Քաղաքապետարանը հստակ ասել է, որ բոլոր ծակերը կվերականգնվեն, եթե դրա կարիքը կա»,-կառավարության շենքը ձևավորելու հետևանքով հասցված վնասների մասին հարցին ճեպազրույցի ժամանակ պատասխանեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
Նա հորդորեց ավելի լուրջ հարցեր տալ բայց և շարունակեց խոսքը. «Այդ անցքերի մասով աշխատանքները կատարվել է քաղաքապետարանի պատվերով և պարոն Ավինյանն էլ է ասել այդ մասին և ես կասկած չունեմ, որ իրենք իրենց ասածը կիրականացնեն»:
Նախարարը լրագրողներին կրկին կոչ արեց այդքանով հարցը փակել, բայց թեմայի շուրջ հարցերը շարունակվեցին:
«Մենք բազմաթիվ պատմաշակույթային արժեքներ ենք վերականգնում, իսկ դուք մի անցքը դարձրել եք մի անհաղթահարելի խնդիր»,-հայտարարեց նախարարը և լրագրողների արձագանքին, թե մեկ անցք չէ, այլ 6000, ասաց. «6000 անցքն առանձին-առանձին կվերականգնվի, սա անբովանդակ թեմա է»:
Նա հայտարարեց, որ շենքի արտաքին լուսավորման հարցը, որպես ժամանակավոր կառույց չի դիտարկվել նախարարության Գիտամեթոդական նիստի օրակարգում, իսկ եթե այն լիներ մշտական և նախագծման աշխատանք լիներ, ապա այլ նախագծերի նման այն նույնպես կքննարկվեր խորհրդում
Թեմայի վերաբերյալ շարունակվող հարցերը նախարարն անվանեց շոու:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա