Մեր բոլոր հետախուզական ծառայությունների կյանքում ոչինչ չի փոխվի. Նիկոլ Փաշինյան
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե՛ Պաշտպանության նախարարությունում, թե՛ Ազգային անվտանգության ծառայությունում գոյություն ունեն համանման գործառույթներ իրականացնող ստորաբաժանումներ, որոնցում ծառայությունը հանդիսանում է զինվորական ծառայություն, առկա է քաղաքական որոշում ստեղծել պետական ծառայության նոր տեսակ, որը չի հանդիսանա զինվորական ծառայություն»,-կառավարության նիստում հայտնեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Գրիգոր Մինասյանը:
Նա զեկուցեց «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:
Մինասյանը հայտնեց, որ օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է ստեղծել նոր՝ Արտաքին հետախուզության ծառայություն, որը կլինի վարչապետին ենթակա պետական կառավարման մարմին:
Արդարադատության նախարարի պաշտոնակատարն ասաց, որ փոփոխությամբ հնարավորություն կընձեռվի նորաստեղծ մարմինը համալրել նաև այլ գերատեսչություններում աշխատող հանրային ծառայողներով, ովքեր իրենց փորձով, գիտելիքներով, արհեստավարժությամբ կնպաստեն արտաքին հետախուզության ծառայության կայացմանը:
«Արտաքին հետախուզության ծառայության ստեղծումը ոչ միայն կնպաստի ԱԱԾ գործառութային արդյունավետության բարձրացմանը՝ հնարավորություն ընձեռելով կենտրոնանալ հակահետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի ուղղություններով, այլև հնարավորություն կընձեռի ավելի ճկուն և համարժեք արձագանքել հարաճուն փոփոխվող աշխարհի և տարածաշրջանի մարտահրավերներին»,-հիմնավորեց Մինասյանը:
Նրա խոսքով՝ արտաքին հետախուզության ծառայության ստեղծմանն ու կայացմանն ուղղված օրենսդրական փաթեթի ընդունումից 3 տարի անց արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մյուս մարմինները և ստորաբաժանումները կդադարեն այդպիսի գործունեություն իրականացնել՝ այս գործառույթն ամբողջովին փոխանցելով նոր ծառայությանը»:
Նիկոլ Փաշինյանն էլ ավելացրեց, որ աշխարհում հետախուզական մեթոդներն ու ձևերը զարգանում են այնպես, որ նրանք միշտ չէ, որ ուղիղ կապ ունեն զինվորական բնույթի ծառայության հետ:
«Այս առումով որոշում ենք կայացրել ստեղծել Արտաքին հետախուզական ծառայություն՝ որպես վարչապետին ենթակա մարմին: Հույս ունենք, որ այսպես էականորեն կզարգացնենք մեր երկրի արտաքին հետախուզական կարողությունները»,-ասաց Փաշինյանը և հավելեց. «Այս որոշումով մենք մեր ստատուսքվոն որևէ կերպ չենք խախի: Մեր բոլոր հետախուզական ծառայությունները, որոնք այս պահին գործում են, իրենց կյանքում ոչինչ չի փոխվի այնքան ժամանակ մինչև մենք չհամոզվենք, որ նոր ստեղծված արտաքին հետախուզական ծառայությունը կարող է կլանել այն գործառույթները, որոնք իրականացնում է ԱԱԾ-ի հետախուզությա դեպարտամենտը, այսինքն՝ ի վիճակի է առանց որևէ վնաս հասցնելու մեր կարողություններին՝ այն իրականացնել»:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը հերթական՝ 1 մլրդ 272 մլն դրամի սուբվենցիոն համաֆինանսավորումն տրամադրեց համայնքներին
- Գործադիրն այսօրվա նիստում կդադարեցնեի Անի համայնքի ավագանու լիազորությունները
- Կառավարությունն այսօր կառաջարկի Կոռուպցիայի հանձնաժողովից վերցնել կուսակցություններին ֆինանսավորումից զրկելու իրավասությունը
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում