Մինչև դարավերջ Եգիպտոսի հուշարձանները կարող են ոչնչանալ
Փորձագետները նշում են, որ եգիպտական աշխարհահռչակ հուշարձանները, այդ թվում՝ Սֆինքսը և Գիզայի Մեծ բուրգերը, կլիմայի փոփոխության պատճառով կարող են ոչնչանալ մինչև դարավերջ: artguide.com-ի հաղորդմամբ, ծովի մակարդակի բարձրացումը կհեղեղի, օրինակ, Լուքսորի հնագույն տաճարային համալիրը և Ալեքսանդրիայի մեծ մասը:
Փորձագետները կանխատեսում են ջերմային ալիքների, փոշու փոթորիկների և անձրևների ավելացում, որոնք քայքայում են քարը և ջնջում գույնը հնագույն քանդակներից:
Բացի այդ, համեմատած այլ երկրների հետ, Եգիպտոսում ջերմաստիճանը բարձրանում է առավել արագ տեմպերով. Ասուանում ջերմաստիճանը պարբերաբար գերազանցում է 38 ° C-ը, ինչի պատճառով տուժում են հին գրանիտե հուշարձանները. շոգ օրերի և զով գիշերների միջև կտրուկ փոփոխությունները հանգեցրել են գրանիտի վրա ճաքերի առաջացմանը՝ վնասելով մակագրություններն ու պատկերները։
Բուրգերի մոտ գտնվող գյուղերի բնակիչների կողմից գյուղատնտեսական ոռոգումն առաջացրել է ստորերկրյա ջրերի մակարդակի բարձրացում, որը կուտակվել է Սֆինքսի թաթերի շուրջ։
Այնուամենայնիվ, այս տարի Եգիպտոսի կառավարությունը քայլեր է ձեռնարկել բնապահպանական աղետի հետևանքները մեղմելու համար՝ մշակելով Կլիմայի փոփոխության ազգային ռազմավարությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան