Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի գլխավոր դատախազները
Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի, Հայաստանի, և Ադրբեջանի գլխավոր դատախազներ Իգոր Կրասնովը, Աննա Վարդապետյանը և Քամրան Ալիևը։
ՌԴ գլխավոր դատախազության փոխանցմամբ, ռուսաստանցի գլխավոր դատախազը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել եռակողմ ձևաչափով մասնագիտական երկխոսության զարգացման պատրաստակամության համար։
Իգոր Կրասնովը նշել է, որ սա լավ առիթ է անձամբ ծանոթանալու Հայաստանի նորանշանակ դատախազ Աննա Վարդապետյանի հետ։
«Համարում եմ, որ երկխոսությունը միակ արդյունավետ միջոցն է սահմանային հակամարտության կարգավորման հարցում այդքան սպասված փոխըմբռնման հասնելու և մեր պետությունների դատախազությունների առջև ծառացած այլ խնդիրներ լուծելու համար»,- ասել է Իգոր Կրասնովն ու ավելացրել. «Անկասկած, տեղական հակամարտությունները և ճգնաժամերը ոչ միայն կործանարար ազդեցություն են ունենում աշխարհաքաղաքական իրավիճակի վրա, այլ նաև պարարտ հող են մոլեգնող հանցագործության, ահաբեկչության, ծայրահեղական գաղափարների տարածման, ատելության և թշնամանքի սերմանման համար»:
Այս առումով ՌԴ գլխավոր դատախազը ներկայացրել է իր տեսակետը իրավապահ մարմինների՝ առաջին հերթին դատախազութունների հիմնական խնդիրների վերաբերյալ՝ միջոցների ու ջանքերի միավորում, անվտանգության հետ կապված վտանգների հակազդման հետագա գործողությունների ներդաշնակում, կարգուկանոնի վերականգնում, քաղաքացիների կյանքի նորմալացում և լարվածության աճի կանխարգելում։
«Որպես օրենքի ծառաներ՝ պարտավոր ենք ապահովել մարդկանց կյանքի և զարգացման նորմալ պայմաններ՝ պաշտպանելով նրանց հանցագործների կործանարար ազդեցությունից։ Իմ ենթականներին՝ զինվորական դատախազներին տրվել են համապատասխան հանձնարարականներ»,-ընդգծել է ՌԴ գլխավոր դատախազը՝ ավելացնելով, որ այսօրվա հանդիպումը կդառնա ևս մեկ հաստատուն և վստահ քայլ նշված նպատակներին հասնելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան