Մանդատներ են ստացել Մհեր Սահակյանը, Արփինե Վարդանյանը, Արման Ղազարյանը և Իրինա Գասպարյանը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 8-ին արտահերթ նիստ էր հրավիրել՝ ԱԺ պատգամավորներին մանդատներ տրամադրելու մասին արձանագրությունների կազմման օրակարգով։
Զեկուցող ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրել էինքնաբացարկների դիմումները։
Հանձնաժողովի մամուլի ծառայության փոխանցմամբ, մանդատից հրաժարվելու դիմումներ են ներկայացրել «Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված Ռիմա Ղազարյանը, Ռուբեն Մելքոնյանը, Ռոբերտ Հայրապետյանը, Մարիա Պետրոսյանը, Սայադ Շիրինյանը և Դավիթ Սահակյանցը։ Բոլոր դիմումները վավերացված են եղել նոտարական կարգով, հետևաբար կարիք չի եղել որևէ մեկի մասնակցությունը նիստին։
«Հայաստան» դաշինքի պատգամավորներ Արամ Վարդևանյանի, Վահե Հակոբյանի, Հռիփսիմե Ստամբուլյանի, Ելենա Կիրակոսյանի լիազորությունները ԱԺ նախագահի կարգադրությամբ դադարել են, և նրանց մանդատները ԿԸՀ արձանագրությամբ համապատասխանաբար տրամադրվել են Մհեր Սահակյանին, Արփինե Վարդանյանին, Արման Ղազարյանին և Իրինա Գասպարյանին։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Սահակյանցն էլ հրաժարվեց մանդատից
- Սայաթ Շիրինյանն էլ չի վերցնի մանդատը
- Մարիա Պետրոսյանն էլ չի վերցնի մանդատը
- Մանդատը չի վերցնի նաև Ռոբերտ Հայրապետյանը
- Ռուբեն Մելքոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա