Այն, ինչ կարելի է Ավինյանին, չէր կարելի Մարությանին
Պատմության թանգարանին կից կրպակի ապամոնտաժման լուսանկարների տարածումն ու որպես դրանց արձագանք գրառումները հիշեցնում են հին հունական ասացվածքը. «Այն, ինչ կարելի է Զևսին, չի կարելի եզին»:
Երևանի «գլխավոր» փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում մի քանի լուսանկարներ է հրապարակել ապամոնտաժման ընթացքից ու գրել.
«Ապամոնտաժման հերթը հասավ պատմության թանգարանի շենքից կառչած կրպակին: Բացառություններ չկան. քաղաքի տեսքն աղճատող ամեն ինչ նույն վերջն է ունենալու»։
Պարզվում է, սակայն, կրպակն ապամոնտաժելու մտադրություն ունեցել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, որին թիմը հեռացրեց պաշտոնից։
Մարությանի պաշտոնավարման ժամանակ քաղաքապետարանի լրատվության վարչության պետ աշխատած Հովսեփ Կուբատյանը, ըստ էության, արձագանքել է Ավինյանի գրառմանը.
«Ինչ մեղքս թաքցնեմ, մենք չկարողացանք ապամոնտաժել այստեղ տնգած այլանդակությունը, հիմնականում որոշ կառույցների դիմադրության պատճառով:
Այժմ այս այլանդակությունը այլևս չկա, ինչի համար շնորհակալություն բոլոր իրագործողներին»։
Ինչպես երևում է՝ Սուրմալուի փլատակներից քիչ այն կողմ Երևանի քաղաքապետ դառնալու մտադրության մասին հայտնած Ավինյանի սուրը կտրում է աջ ու ձախ, ենթադրվում է՝ ոչ մի մուկ, ոչ մի ձուկ չի պլստալու, քաղաքի տեսքն աղճատողների թաթիկները հատ-հատ կտրվելու են։
Հարակից հրապարակումներ`
- Ավինյան. Շենքերի վրա անցքեր եղել են հին ժամանակներից
- «Նիկոլի ու ավինյանի անվան տոնածառ ու լույսեր և անանուն նահատակներ»
- «Հրապարակ». Չգործող օբյեկտներն ապամոնտաժելը մեծ հերոսություն չէ. Տիգրան Ավինյանը քարոզարշավ է անում
- «Ժողովուրդ». Կոնդեցի տիկին Նաիրան ի՞նչ է հիշեցրել Տիգրան Ավինյանին, որ վերջինս անակնկալի է եկել
- Ձեր տրամաբանությամբ պարոն Ավինյանը զանգում է ինձ, ասում է՝ այս որոշումն այսպե՞ս պետք է կայացնել. Երևանի քաղաքապետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին