Հայաստանի տնտեսությունում ներդրումներն աճել են 5 անգամ. ԵՏՀ
Եվրասիական տնտեսական միության երկրների մեծ մասում 2022 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նկատվել է ուղղակի ներդրումների աճ։ Այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը Բիշքեկի ներդրումային գագաթնաժողովի բացման ժամանակ։
«Հայաստանում ներդրումներն աճել են 5 անգամ, Բելառուսում՝ 1,6 անգամ, Ղազախստանում՝ 2, Ղրղզստանում՝ 1,3 անգամ»,- ասել է Միխայիլ Մյասնիկովիչը և հավելել. «Կարծում եմ, որ ԵԱՏՄ-ի զարգացման նոր փուլը կապված կլինի հենց ներդրումային և նորարարական համագործակցության ամրապնդման և նախագծերի ինտեգրման հետ»։
ԵՏՀ Կոլեգիայի նախագահը խոսել է Հանձնաժողովի կողմից ձեռնարկված օպերատիվ հակաճգնաժամային միջոցառումների մասին, որոնք ուղղված են ընդհանուր շուկայի կայուն գործունեությունը ապահովելուն։
«Ներմուծման մաքսատուրքերը զրոյացվել են ավելի քան 1300 ապրանքախմբերի համար, ինչը մոտ 2 միլիարդ դոլարի աջակցություն է ներկայացնում ընկերություններին»,- ընդգծել է Միխայիլ Մյասնիկովիչը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին