Կարեն Փթուկյանը նշանակվել է Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Կարեն Փթուկյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Կարեն Սարգսի Փթուկյանի
կենսագրությունը ստորև ․
Ծնվել է 1975 թվականի փետրվարի 1-ին, Շիրակի մարզի Արթիկ քաղաքում:
1999թ. ավարտել է ՀՀ ՆԳՆ և ԱԱՆ բարձրագույն դպրոցը:
Աշխատանքային գործունեություն
1999-2001թթ. - ՀՀ ՆԳՆ Արթիկի ՆԳԲ հերթապահ մասի ավագ տեսուչ-հերթապահ:
2001-2011թթ., 2012-2013թթ. - ՀՀ ոստիկանության ՔԳՎ Շիրակի մարզային քննչական բաժնի Արթիկի քննչական բաժանմունքի քննիչ:
2011-2012թթ. - ՀՀ ոստիկանության ՔԳՎ Շիրակի մարզի ՔԲ Անիի ավագ քննիչ:
2013-2014թթ. - ՀՀ ոստիկանության ՔԳՎ Շիրակի մարզի ՔԲ Արթիկի քննչական բաժանմունքի ավագ քննիչ, ապա՝ պետ:
2014-2016թթ. - ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնի պետ:
2016-2018թթ. - ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնի պետ:
X-XI.2018թ.- ՀՀ ՔԿ ԶՔԳՎ երկրորդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ:
2020-2022թթ. - ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ՀԿԳ ավագ քննիչ:
Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա: