Մարիամ Մկրտչյանը՝ շախմատի միջազգային երիտասարդական մրցաշարի միանձնյա հաղթող
Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացվել է շախմատի միջազգային երիտասարդական մրցաշար մինչև 20 տարեկան մարզիկ-մարզուհիների մասնակցությամբ:
Աղջիկների պայքարում իրեն գերազանց է դրսևորել Մարիամ Մկրտչյանը: Նա ինը հնարավորից վաստակել է յոթ միավոր և դարձել միանձնյա հաղթող, գրում է ՀԱՕԿ-ը։
Տղաների մրցաշարում Շանթ Սարգսյանը հինգ միավորով զբաղեցրել է երրորդ հորիզոնականը: Հայազգի մեկ այլ շախմատիստ ՝ ռուսաստանցի Ռուդիկ Մակարյանը 5,5 միավորով ճանաչվել է երկրորդը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան