Կկայանա «ԱրմՌոբոտիքս 2022» հայաստանյան 14-րդ առաջնությունը
Հայաստանում ռոբոտաշինության, ծրագրավորման, էլեկտրոնիկայի և դիզայնի նկատմամբ հետաքրքրության զարգացման, ինչպես նաև ճարտարագիտական մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու նպատակով Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը դեկտեմբերի 11-ին Հայաստանում կանցկացնի «ԱրմՌոբոտիքս 2022» ինքնակառավարվող ռոբոտների Հայաստանի 14-րդ առաջնությունը: Առաջնության անցկացման հովանավորը նաև Ակբա բանկն է:
Ակբա բանկից հայտնում են՝ մրցույթի շրջանակում ռոբոտաշինության և ծրագրավորման իրենց հմտությունները, ունակություններն ու գիտելիքները կցուցադրեն 3 տարբեր խմբերի բաժանված թիմերը՝ դպրոցահասակների թիմերը (10-17տ.), սկսնակ ընկերությունների թիմերն ու մասնագիտացած ընկերությունները:
Թիմերի ստեղծած ռոբոտները մրցույթի ընթացքում կլուծեն ագրոոլորտին վերաբերող խնդիրներ՝ բերքի հավաքումից մինչև սերմերի տնկում, այգիների ու բույսերի ոռոգումից մինչև կենդանիների կերակրում: Ռոբոտները նաև կկատարեն տնտեսության մշտադիտարկում, ստացվող տվյալների վերլուծություն:
Հարակից հրապարակումներ`
- Ակբա Լիզինգ. Ագրոպարենային ոլորտի սարքավորումներ՝ սկսած 0.63% փաստացի տոկոսադրույքից
- Ակբա բանկն ու ԵՊՀ-ն հուշագիր են ստորագրել
- 2021-2022թթ.-ին Ակբա բանկը շուրջ 246.000.000 ՀՀ դրամ է տրամադրել «Հայաստան» համահայկական հիմնադրամին
- Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխելու
- Google Pay™-ը հասանելի է Ակբա բանկի հաճախորդներին