Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացներն իրար փոխկապակցելն ավելի է դժվարացնում առաջընթաց գրանցելը. ԱԽ քարտուղար
«Հայաստանի մոտեցումը շարունակում է մնալ այն, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը անջատ գործընթացներ են, մենք դրանք երբեք միասնական չենք դիտարկել և չենք դիտարկելու»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Նրա խոսքով, երկու հարաբերությունների կարգավորումն էլ շատ բարդ գործընթաց են:
«Այդ բարդ գործընթացներն իրար փոխկապակցելն ավելի է դժվարացնում առաջընթաց գրանցելը: Դրա համար այդ հարաբերություններն ինչքան տարանջատված մնան, այնքան առաջ շարժվելու ավելի մեծ հնարավորություն կլինի»,-ասաց Ա.Գրիգորյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին