Բրյուսովի անվան համալսարանի ուսխորհուրդ. Այս արհեստական ձգձգումը պատահական չէ
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողական խորհուրդը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
««Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թ. 1466-Ա որոշմամբ հաստատված խորհրդի կազմում սովորողների կողմից ընտրված անդամներից մեկ ուսանողի ազգանվան մեջ առկա է վրիպակ:
Դեկտեմբերի 5-ին համալսարանը և ուսանողը այդ մասին գրություն են ուղարկել ՀՀ փոխվարչապետ, ԲՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Հ. Մաթևոսյանին և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վ. Դումանյանին՝ խնդրանքով մինչև ս.թ. դեկտեմբերի 9-ը կատարել փոփոխություն նշված որոշման մեջ: Սակայն մինչ այս պահը փոփոխությունը կատարված չէ, ինչը կարող է ստեղծել խոչընդոտ ուսանողի՝ դեկտեմբերի 9-ին կայանալիք հոգաբարձուների խորհրդի նիստին մասնակցելուն:
Կոչ ենք անում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը որոշման փոփոխությունը անհապաղ ուղարկել ՀՀ կառավարություն հաստատման՝ չստեղծելով արհեստական խոչընդտներ, քանի որ այսօր վերջնաժամկետն է: Հակառակ դեպքում կխախտվի հոգաբարձուների խորհրդում ուսանողական անդամների օրենսդրությամբ սահմանված 25 տոկոսի պահանջը և կոտնահարվեն ուսանողների իրավունքները:
Գտնում ենք, որ այս արհեստական ձգձգումը պատահական չէ, քանի որ դեկտեմբերի 9-ին խորհուրդը ընտրելու է ԲՊՀ ռեկտոր»։
Հարակից հրապարակումներ`
- Բրյուսովի անվան համալսարանից արձագանքում են Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթին
- Բրյուսովի անվան պետական համալսարանի դերը կարևոր է հայ-ռուսական հարաբերություններում․ ՌԴ դեսպան
- Բրյուսովի անվան պետական համալսարան ընդունվողների թիվը հինգ տարվա կտրվածքով շուրջ երեք անգամ աճել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան