Արցախի Հանրապետությունում զբոսաշրջության ոլորտը կարիք է զգում մշտական ուշադրության․ Լեռնիկ Հովհաննիսյան
Դեկտեմբերի 8-ին Վահրամ Բալայանի նախագահությամբ հրավիրվել է ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստը:Այս մասին հայտնում են ԱՀ ԱԺ-ից։
«Օրակարգում ««Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման հարցն էր:
Նախագիծը լիազորված էր ներկայացնելու ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը:
Ոլորտի պատասխանատուն նշել է, որ Արցախի Հանրապետությունում զբոսաշրջության ոլորտը կարիք է զգում մշտական ուշադրության ու նորարարական մոտեցումների, ինչից ելնելով անհրաժեշտություն է առաջանում կատարել փոփոխություններ և լրացումներ համապատասխան օրենքում: Նախագծի նպատակն է ստանալ հյուրանոցային տնտեսության օյեկտների ավելի ստույգ դասակարգումներ, որոնք թույլ կտան վերահսկել ոլորտի որակը, կհամապատասխանեն միջազգային ստանդարտներին:
Փոխնախարարի փոխանցմամբ՝ նախագծի ընդունմամբ կստեղծվեն նախադրյալներ Արցախի Հանրապետությունում հյուրանոցային տնտեսության օբյեկտների տեսակների ավելի ստույգ բաժանման, ոլորտի որակի վերահսկողության, ինչն իր հերթին դրական կանդրադառնա ընդհանուր զբոսաշրջության և սպասարկման ոլորտների վրա:
ԱԺ փորձագիտական ծառայության եզրակացությունը նախագծի վերաբերյալ դրական էր:
Պատգամավորները ներքին զբոսաշրջության զարգացմանը նպաստելուն ուղղված հարցեր են ուղղել զեկուցողին:
Օրինագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը, այն կընդգրկվի ԱԺ հերթական նիստի քննարկմանը»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին