Կառավարությունն այսօր կառաջարկի Կոռուպցիայի հանձնաժողովից վերցնել կուսակցություններին ֆինանսավորումից զրկելու իրավասությունը
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված է «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու և անհետաձգելի համարելու նախագիծը:
Գործադիրը գտնում է որ հակասություններ կան վերոնշյալ օրենքի և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի միջև և առաջարկում է առժամանակ «Կուսակցությունների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 11-րդ մասից հանել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից կուսակցությունների հաշվետվությունների ստուգման արդյունքում պետական նպատակային ֆինանսավորման տրամադրման հիմքերի առկայության կամ բացակայության մասին Հանձնաժողովի կողմից որոշում ընդունելու և այդ որոշման արդյունքում կուսակցությանը կողմից հաշվետու տարում այդ հոդվածի 7-9-րդ մասերով նախատեսված պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու կամ նշված պահանջներից միայն մեկը կամ մի քանիսը կատարելու հետևանքով, հաշվետու տարվան հաջորդող տարվա համար նպատակային ֆինանսավորումը համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասամբ (չկատարված պահանջների մասով) չտրամադրվելու վերաբերյալ դրույթները։
«Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է նաև 2022 թվականի համար կուսակցություններին պետական նպատակային ֆինանսավորման տրամադրումը՝ առանց Սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 7-9-րդ մասերով սահմանված պայմանների:
Նախագծով ներկայացված իրավակարգավորումները, սակայն, նպատակ չեն հետապնդում առհասարակ վերացնել Հանձնաժողովի՝ կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման և դրանց արդյունքներով համապատասխան որոշումների կայացման լիազորությունը, այլ նպատակ է հետապնդում ապահովել հետագայում այդ լիազորության առավել արդյունավետ կիրառումը:
Սույն փոփոխությունների իրականացումից հետո Հանձնաժողովը նախատեսում է ներկայացնել «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նոր օրենսդրական փաթեթ, որով, հիմնվելով 2022 թվականի ընթացքում արդեն իրականացված կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման արդյունքների վրա, կապահովվի սույն հիմնավորմամբ նշված օրենսդրական բացերի, հասկացությունների ոչ միատեսակ կիրառության շտկման միջոցով Հանձնաժողովի լիազորությունների առավել արդյունավետ իրականացումը: Արդյունքում, ակնկալվում է, որպեսզի 2023 թվականին ներկայացվելիք կուսակցությունների տարեկան հաշվետվություններին օրենքով ներկայացվող պահանջները լինեն կանխատեսելի, բխեն իրավական որոշակիության սկզբունքից և ապահովեն օրենքով հետապնդվող բուն նպատակի իրականացումը»,-ասվում է նախագծի հիմնավորման մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան