Սաակաշվիլին մտադիր է մասնակցել ուրբաթ օրը կայանալիք դատավարությանը՝ չնայած առողջական ծանր վիճակին
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նամակ է գրել կլինիկայից, որում ցանկություն է հայտնել ուրբաթ օրը ներկա գտնվել դատական նիստին, որտեղ կքննարկեն նրա առողջական ծանր վիճակի պատճառով ազատ արձակելու միջնորդությունը։
«Ես ինձ վատ եմ զգում, բայց վաղը ցանկանում եմ ներկա գտնվել դատարանում, որը կորոշի իմ կյանքի և մահվան հարցը»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասվում է ձեռագիր նամակում, որի լուսանկարը հրապարակվել է հինգշաբթի Սաակաշվիլիի ֆեյսբուքյան էջում:
Ավելի վաղ Սահակաշվիլիի օրգանիզմում ծանր մետաղների, այդ թվում՝ սնդիկի առկայությունը պարզվել էր «Empathy» ոչ կառավարական կազմակերպության փորձագետների ուսումնասիրության արդյունքում։ Նրանց խոսքով՝ քաղաքական գործիչն ունի 10 ախտորոշում, որոնք անհամատեղելի են ազատազրկման հետ։ «Empathy» ղեկավար Մարիամ Ջիշկարիանիի խոսքերով՝ Վրաստանի նախկին նախագահին պետք է ուղարկել արտերկիր բուժման, հակառակ դեպքում նա կարող է մահանալ։ Երեքշաբթի օրը Վրաստանի օմբուդսմեն Նինո Լոմջարիայի կողմից ստեղծված բժիշկների խորհուրդը նույնպես կոչ արեց քաղաքական գործչին բուժման նպատակով արտերկիր տեղափոխել։ Ըստ նրանց՝ Սաակաշվիլին գտնվում է հյուծվածության չորրորդ փուլում։
Սաակաշվիլիի փաստաբանները միջնորդություն են ներկայացրել դատարան՝ խնդրելով ազատել նախկին նախագահին առողջական պատճառներով կամ հետաձգել պատժի կատարումը։ Միջնորդագիրը Թբիլիսիի քաղաքային դատարանը կքննի ուրբաթ օրը։
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ դեսպանը հետևում է Սաակաշվիլիի առողջական վիճակին
- Սաակաշվիլիի եղբայրը խոսել է քաղաքական գործչի առողջական ծայրահեղ ծանր վիճակի մասին
- Սաակաշվիլիի բժշկական հետազոտությունները ցույց են տվել, որ նրա օրգանիզմում մկնդեղ կա
- Վրաստանի արդարադատության նախարարությունը փորձաքննություն է նշանակել Սաակաշվիլիի թունավորման պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին