Եթե վիրուսային հիվանդությունից հետո երեխան սկսել է կաղալ, ինչի մասին է վկայում դա
Եթե երեխան 2-3 տարի նորմալ քայլել է, և հանկարծ, վիրուսային հիվանդությունից մի քանի օր կամ մեկ շաբաթ հետո սկսում է կաղալ, ոտքը քարշ տալ, բողոքում է ցավերից աճուկային շրջանում, ապա մեծ հավանականություն կա, որ գործ ունենք կոքսիտի հետ: Այս մասին ասում է «Արմենիա» ՀԲԿ, մանկական օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքի ղեկավար պրոֆեսոր Արա Այվազյանը՝ իր ֆեյսբուքյան էջում ներկայացնելով հիվանդության մասին որոշ տվյալներ։
«Կոքսիտը տարբեր հիվանդությունների երկրորդային արտահայտում է: Հեշտ է շփոթել ռևմատիկ պրոցեսների հետ, բայց իրականում դրանք հետվիրուսային ռեակցիոն արթրիտներ են:
Վիրուսային ինֆեկցիայից հետո երեխայի մոտ առաջանում է կոնքազդրային հոդի բորբոքում, հեղուկ է հավաքվում և երեխաները սկսում են կաղալ:
Մենք սոնոգրաֆիայի միջոցով ոչ միայն ախտորոշում ենք, այլև հսկողության տակ ենք պահում բուժման ամբողջ ընթացքը, ստուգում ենք, թե որքանով են դեղերը օգնում»,- գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան