ԱՄՆ-ը և Ռուսաստանը Ստամբուլում կայացած հանդիպմանը չեն քննարկել Ուկրաինայի հարցը
ԱՄՆ-ն ու Ռուսաստանը Ստամբուլում կայացած հանդիպմանը չեն քննարկել Ուկրաինայի թեման։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Ինչպես ուրբաթ օրը հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, ԱՄՆ-ը և Ռուսաստանը Ստամբուլում վիզային հարցերի շուրջ հանդիպում են անցկացրել համապատասխան գերատեսչությունների մակարդակով։
«Մենք կարող ենք հաստատել, որ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան գտնվում է կամ գտնվել է Ստամբուլում՝ հանդիպելու ռուս գործընկերներին՝ երկկողմ հարցերի նեղ շրջանակ քննարկելու», - հայտնել է պաշտոնյան։
Նա ավելացրել է, որ Պետդեպարտամենտը չի մեկնաբանում մասնավոր դիվանագիտական բանակցությունները։