Բաց դռներն առջևում են...
ARARAT թանգարանը սիրով հրավիրում է բոլորին կատարելու բացահայտումներով լի ճամփորդություն դեպի ARARAT հայկական կոնյակների աշխարհ։ Միջոցառման շրջանակում ARARAT թանգարանը կներկայացնի հայկական կոնյակագործության 135-ամյա պատմությունը, կոնյակի պատրաստման առեղծվածային գործընթացը և տարիների արդյունքում մեզ հասած ժառանգությունն ու փորձը։
«Շտապե՛ք այցելել ARARAT թանգարան՝ համալրելու անցնող տարին վառ և անմոռանալի հիշողություններով։ Բաց դռների օրերն են դեկտեմբերի 17 և 18։ Մուտքն ազատ է»,-տեղեկացնում են թանգարանից։
Հանրապետության հրապարակից դեպի ARARAT թանգարան կգործեն անվճար ավտոբուսներ:
Բաց դռների շրջանակում ARARAT թանգարանի խանութում Ձեզ կսպասեն անակնկալներ։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան