ՍԴ-ի եզրակացությունն առերևույթ կեղծիքի է նմանվում. Արծվիկ Մինասյան
«Սահմանադրական դատարանից ստացված երկու որոշումներում, որոնք ընդունվել են նույն ժամին կայացված նիստում, մեկում ՍԴ-ն հանդես է գալիս 9 անդամով, մյուսում՝ 8 անդամով՝ առանց դատավոր Արևիկ Պետրոսյանի»,-հերթական վարկային միջոցը ներգրավելու կառավարության ներկայացրած նախագծի քննարկման ժամանակ Աժ-ում հայտնեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
Պատգամավորն այդ անճշտության հիման վրա եզրակացրեց, որ վարկային միջոցների ներգրավման վերաբերյալ ՍԴ եզրակացությունները չեն համապատասխանում իրականությանը:
«Հույս ունեմ, որ ՍԴ-ն կարձագանքի իմ ելույթին, քանի որ սա առերևույթ կեղծիքի է նմանվում»,-հայտարարեց Մինասյանը:
Նա հայտնեց, որ վարկի ներգրավման պայմանագրի մի հատվածը միայն 111 էջից բաղկացած պարտավորությունների թվարկում է, որը ՍԴ-ն պետք է նորմալ վերլուծության ենթարկեր:
«ՍԴ-ն պետք է վերլուծելով ասեր, թե, օրինակ, Հայաստանը ստանձնում է այս պարտավորությունները և ԱԺ-ն, որը պարտավորված է լինելու այն ընդունել, որքանո՞վ է համապատասխանում մեր սահմանադրական կարգավորումներին: Արդյո՞ք կարող է կառավարությունը նման պայմանագիր ստորագրի, որով ԱԺ-ին ի սկզբանե պարտավորության տակ դնի, հետո էլ բերվի նախագիծ և այդ նախագծի շրջանակներում ասի՝ Ա՛Ժ, դու արդեն վավերացրել ես, հետևաբար պարտավոր ես այն ընդունել»,- հայտնեց ընդդիմադիր պատգամավորը:
Շեշտելով, որ այն վերաբերում է երկու ենթածրագրին էլ՝ Արծվիկ Մինասյանը հավելեց. «Ի վերջո՝ մենք գործ ունենք մի ՍԴ-ի հետ, որը դուք եք որակական փոփոխությունների ենթարկել՝ իբր նոր համակարգ ունենալու համար, խնդրեմ, տեսե՛ք այդ որակական նոր համակարգը՝ ակնհայտորեն թերի, կիսատ և ոչինչ չասող եզրակացություն»:
Հարակից հրապարակումներ`
- Ինչո՞ւ ենք ստիպված էլի մտնել պարտքի բեռի տակ, երբ փող շատ կա, ինչի մասին ասում էր կառավարության ղեկավարը. Արթուր Խաչատրյան
- ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել բյուջեի պակասուրդը փակելուն ուղղված 200 մլն եվրոյի վարկ վերցնելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան