Չփորձե՛ք ընդդիմությանը դասեր տալ, դպրոցում, աշակերտական նստարանի շուրջ չենք. Սեյրան Օհանյան
«Ընդդիմությունն ավելի լայն հնարավորություններ ունի՝ նախ և առաջ քաղաքական մեծամասնության աշխատանքը գնահատելու համար, նաև նախկինում արված թերությունների հետ համեմատություն անելու և ապագայի համար առաջարկություն ներկայացնելու առումով և արժեքների պահպանման, ոտնահարման հարցում ավելի շատ բաներ ունենք ասելու»,-ՆԳՆ ստեղծելու նախագծի վերաբերյալ ելույթ ունենալով՝ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը և իշխանությանը խնդրեց նայել առաջ և չփորձել ընդդիմությանը դասեր տալ, քանի որ չեն գտնվում դպրոցում, աշակերտական նստարանի շուրջ՝ նաև առաջարկելով բովանդակային քննարկումներ իրականացնել:
Հայտնելով, որ բարեփոխումների նպատակն արդյունավետ կառավարումն է՝ պատգամավորը նկատեց, որ վերջինիս ոչ արդյունավետ կառավարման արդյունքում է, որ երկիրը հայտնվել է ներկա իրավիճակում:
Օհանյանը հայտնեց, որ ՆԳՆ-ի մեջ մտնող կառույցները պետք է ստեղծեն հիմքեր դրանց բարեփոխման համար, բայց նրանց գործողությունները՝ վիրավորների, զոհվածների ծնողների հանդեպ վերաբերմունքն անընդունելի է:
Հայտնելով, որ վիճահարույց է նախագծով առաջարկվող կոչումների շնորհման կարգը՝ պատգամավորն ասաց. «Անհասկանալի է, որ գեներալ-գնդապետի և գեներալ-լեյտենանտի կոչումները շնորհում է վարչապետը, բայց նրանց ենթակայության տակ գտնվող ոստիկանական զորքերի կոչումները շնորհվում է Սահմանադրությամբ սահմանված կարգով»:
Նա կարծիք հայտնեց, որ նախարարը քաղաքացիական վերահսկողությունից բացի, պետք է ունենա նաև մասնագիտական վերահսկողության լիազորություն:
Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ նոր ստեղծվող ՆԳՆ-ում ոստիկանապետի պաշտոնը պետք է լինի ոչ քաղաքական, մինչդեռ վերջինս նախարարի տեղակալն է լինելու, հետևաբար՝ քաղաքական ազդեցության ներքո, իսկ ՊՆ-ում ժամանակին ԳՇ պետի պաշտոնը հանվել էր նախարարության հաստիքացուցակից, որպեսզի այն քաղաքական ազդեցությունից զերծ լինի:
Հարակից հրապարակումներ`
- «Եթե վարչապետը վերցնում է զենքը, պահում մեկի ճակատին՝ գյուլլելու համար, ապա ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնի ՊՊԾ-ն»
- Քննարկում ենք ՊՊԾ-ի, ԱԱԾ-ի և ՆԳՆ-ի աշխատակիցների աշխատավարձերը մինչև 100% բարձրացնելու հարցը. Արմեն Գրիգորյան
- Այս իշխանության օրոք պետական պարտքն ավելանում է շատ բարձր տեմպերով. Թադևոս Ավետիսյան
- ՍԴ-ի եզրակացությունն առերևույթ կեղծիքի է նմանվում. Արծվիկ Մինասյան
- Մանդատները վայր դրած պատգամավորները համարել են, որ պառլամենտում հնարավոր չէ որևէ բան անել. Արծվիկ Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում