Վրաստանում մեքենայի կրկնակի տեխզննումը, հավանաբար, վճարովի կդառնա
Վրաստանի տեխնիկական զննման կենտրոնների միության նախագահ Գիորգի Շիոլաշվիլին հայտնել է, որ մեքենայի կրկնակի տեխզննում անցկացնելը հավանաբար վճարովի կդառնա 2023 թվականի փետրվարից:
«Ալիք մեդիա»-ի փոխանցմամբ՝ Շիոլաշվիլին միևնույն ժամանակ հավելել է, որ նշված փոփոխության վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա։
«Իմ տեղեկություններով, կրկնակի տեխզննության փոփոխությունը պետք է ուժի մեջ մտնի, թեև տեխնիկական կանոնակարգում դեռ արտացոլված չէ։ Հուսով ենք, որ այս փոփոխությունն ուժի մեջ կմտնի փետրվարի 1-ից։
Բացի այդ, համաձայն ներտեխնիկական կանոնակարգի՝ պետք է մտցվի աղմուկի ստուգում, թեև այս փուլում խորհրդակցություններ են ընթանում և դեռ որոշված չէ, թե դա ինչ ձևով է իրականացվելու։ Եթե մեքենայի աղմուկը գերազանցի սահմանված նորմը, ապա այս դեպքում մեքենան թերի կհամարվի»,- ասել է Շիոլաշվիլին։