Մնում է միայն հույս հայտնել, որ չենք ունենա նախագիծ, որով կնախատեսվի Փաշինայնին կից առանձին պետություն ստեղծել. Քրիստինե Վարդանյան
«Մինչև 2020 թվականը Հայաստանի գրավականը և մրցակցային առավելությունն անվտանգությունն է եղել, որի շնորհիվ շատ մարդիկ որոշում էին կայացրել այստեղ բնակություն հաստատելու, կամ չարտագաղթելու մասին»,-ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ ելույթ ունենալով ՆԳՆ ստեղծելու և ՊՊԾ-ն վարչապետի ենթակայության տակ տանելու մասին նախագծերի վերաբերյալ:
Ըստ պատգամավորի՝ 2020թ-ից հետո Հայաստանում եղել է թշնամու կողմից օկուպացված տարածքներ, այդ տարածքներում նահատակների աճյուններ , անպաշտպան սահմաններ, չպարզված հանգամանքներում պայթյուն Երևանում, շարասյան կողմից հղի կնոջ վրաերթի դեպքի չպատժված մեղավորներ, ծնողներին Եռաբլուրում քաշքշելու չպատժված դեպք:
«Սրա ֆոնին ունենք ՀՀ ոստիկանության բյուջեի աճ՝ շուրջ 14 %-ով, կամ 10 մլրդ դրամով և սրա ֆոնին ունեք հանցագործությունների թվի աճ՝ 27 %-ով կամ 5600-ից ավել դեպքերով և, սիրելի ժողովո՛ւրդ, եթե պատկերացնում էիք, որ այսօր կառավարությունը բերել էր օրենսդրական նախագիծ, որով առաջարկվում էր ստեղծել ահաբեկչության դեմ պայքարող մեծ լիազորություններով հատուկ մարմին, ապա, ցավոք սրտի, սխալվում եք, որովհետև բերել են օրինագիծ և քննարկում ենք հարցը, որով առաջարկվում է ՊՊԾ-ն դնել վարչապետի անմիջական հրամանատարության ներքո և նրան կից ՆԳՆ ստեղծել»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:
Նշելով, որ ԱԱԾ կանոնադրությամբ սահմանված է, որ այն պետք է պաշտպանի ՀՀ սահմանները և կանխարգելի ահաբեկչական գործողությունները՝ ընդդիմադիր պատգամավորն նկատեց, որ այսօր քննարկվում է մի նախագիծ, որը գերպաշտպանված մի խումբ անձանց պաշտպանությունն ավելացնելու նպատակ է հետապնդում:
«Իմաստ կունենար կոչ անելու չքվեարկել այս օրենքի նախագծի օգտին, եթե մենք չունենայինք խորհրդարանական մեծամասնություն, պարգևավճարներ, պատվեր և մնում է միայն քվերակությունը, ուստի մնում է միայն հույս հայտնել, որ առաջիկայում չենք ունենա նախագիծ, որով կնախատեսվի Նիկոլ Փաշինայնին կից առանձին պետություն ստեղծել»,-հայտարարեց Քրիստինե Վարդանյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Եթե վարչապետը վերցնում է զենքը, պահում մեկի ճակատին՝ գյուլլելու համար, ապա ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնի ՊՊԾ-ն»
- Քննարկում ենք ՊՊԾ-ի, ԱԱԾ-ի և ՆԳՆ-ի աշխատակիցների աշխատավարձերը մինչև 100% բարձրացնելու հարցը. Արմեն Գրիգորյան
- Այս իշխանության օրոք պետական պարտքն ավելանում է շատ բարձր տեմպերով. Թադևոս Ավետիսյան
- ՍԴ-ի եզրակացությունն առերևույթ կեղծիքի է նմանվում. Արծվիկ Մինասյան
- Մանդատները վայր դրած պատգամավորները համարել են, որ պառլամենտում հնարավոր չէ որևէ բան անել. Արծվիկ Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին