Տնտեսություն 18:48 09/12/2022 Հայաստան

Silicon Mountains տարեվերջյան ամփոփիչ գագաթնաժողովը՝ նվիրված Խելացի լուծումների կիրառմանը տնտեսության տարբեր ճյուղերում, Երևանում համախմբեց ՏՀՏ և բիզնես համայնքը

Այսօր` դեկտեմբերի 9-ին, Մատենադարանում կայացավ խելացի լուծումների կիրառմանը նվիրված SILICON MOUNTAINS 2022 տարեվերջյան միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը:Այս մասին հայտնում են Վիվա ՄՏՍ-ից։

«Արդեն չորրորդ անգամ անցկացվող միջոցառման կազմակերպիչն էր Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը։

«Silicon Mountains գագաթնաժողովի ընթացքում մասնակիցները ներկայացնելու են համաշխարհային միտումները, իրենց փորձն ու տեսլականը՝ հասարակությունում, պետական համակարգում և մասնավոր հատվածում ժամանակակից և հեռանկարային տեխնոլոգիաների կիրառությամբ պայմանավորված սպասվող զարգացումների վերաբերյալ։ Հայաստանի տեղը և դերը այդ զարգացումներում։
Բոլոր պանելային քննարկումները լինելու են հայեցակարգային։

Քննարկումների, և ինչու չէ, բանավեճերի արդյունքում ձևավորված  տեսակետը փաթեթային առաջարկի տեսքով ներկայացվելու է ՀՀ Կառավարությանը, մասնավոր հատվածին և բոլոը շահագրգիռ կողմերին» - նշել է ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը։

«Մենք այսօր չենք խոսելու տեխնիկական լեզվով։ Այսօր մենք գնահատելու ենք ներկան և խոսելու ենք ապագայի մասին։ Այս անգամ միջոցառումը նվիրված է թվային գործիքների կիրառմանը տնտեսության տարբեր ճյուղերում, և այդ նպատակով մեր պանելային քննարկումներին մասնակցություն կունենան նաև տարբեր բիզնեսների ներկայացուցիչներ։ Ի՞նչ առավելություններ է բիզնեսներին տալիս խելացի լուծումների կիրառումը և  ո՞րոնք են զարգացման հեռանկարները։ Ահա այս երկու հիմնական հարցերի պատասխաններն ենք փորձելու տալ այսօրվա միջոցառման ընթացքում»,- ողջույնի խոսքում նշեց ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։

Ողջույնի խոսքերով հանդես են եկել նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյան,  ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Այս անգամ գագաթնաժողովը բաղկացած էր չորս պանելային քննարկումներից՝ Խելացի կառավարում, Խելացի տնտեսություն, Խելացի բանկային համակարգ և Խելացի ենթակառուցվածքներ։

Խելացի կառավարում պանելային քննարկմանը մասնակցեցին՝ «Թվային Հայաստան» հիմնադրամի նախագահ Սուրեն Քրմոյանը, ՀԱՀ,Սիմոն Մանուկյան քոլեջի «Բիզնես և տնտեսագիտություն» բաժնի դեկան Վաչե Գաբրիելյանը, ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը, Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Լեա Հաքիմը, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը և ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը։

Խելացի կառավարումը ժամանակակից տնտեսության կարևորագույն բաղադրիչներից է, որը համադրում է տեխնոլոգիայի և նորարարության օգտագործումը՝ կառավարման մարմիններում որոշումների կայացումը ու պլանավորումը հեշտացնելու և աջակցելու նպատակով:
Այս պանելի բանախոսներն էին՝ Համաշխարհային և HSBC բանկերի ներկայացուցիչները, ինչպես նաև տարբեր կառույցների ղեկավարները։

Խելացի տնտեսություն պանելային քննարկմանը մասնակցեցին՝ «Բի-Էս-Սի» Բիզնեսի աջակցման կենտրոնի հիմնադիր Սամվել Գևորգյանը, ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը, COAF գործդիր տնօրեն Կորյուն Խաչադուրյանը, Hihub բիզնեսի զարգացման տնօրեն Տիգրան Վարդանյանը, «Երեմյան Փրոջեքթս»-ի հիմնադիր տնօրեն Դավիթ Երեմյանը  և ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։

Խելացի տնտեսությունը տեխնոլոգիական նորարարությունների վրա հիմնված տնտեսությունն է, որն ապահովում է արդյունավետություն, կայունություն և բարձր սոցիալական բարեկեցություն, ինչպես նաև ծառայում է որպես հաջողության շարժիչ: Նորարարությունների և ձեռնարկատիրական նոր նախաձեռնությունների ընդունումը բարձրացնում է արտադրողականությունը և մրցունակությունը՝ նպատակ ունենալով բարելավել բոլոր քաղաքացիների կյանքի որակը:

Այս պանելը մեկ տեղում էր միավորել պետական պաշտոնյաներին, տարբեր ոլորտների բիզնես ղեկավարներին, ովքեր իրենց բիզնեսում կիրառում են խելացի լուծումներ։

Խելացի բանկային համակարգ պանելային քննարկմանը մասնակցեցին՝ Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի գործադիր տնօրեն Լիլիթ Գևորգյանը, ՀՀ Կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կայունության և կարգավորման դեպարտամենտի տնօրեն Գարեգին Գևորգյանը, «Ակբա բանկ» ԲԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը, «Ամերիաբանկ ՓԲԸ»-ի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը և «Textn’Payme» կազմակերպության հիմնադիր Արթուր Կարապետյանը։

Խելացի բանկային համակարգ անմասն չէր կարող մնալ, երբ խոսքը վերաբերում է թվային լուծումներին, քանի որ բանկն այսօր յուրաքանչյուրիս գրպանում է։
Խելացի բանկային համակագի մասին խոսեցին, ինչպես թվային լուծումներ կիրառած ու բազմամյա փորձ ունեցող բանկերի ղեկավարները, այնպես էլ նորաստեղծ ստարտափի հիմնադիրները։

Խելացի ենթակառուցվածքներ պանելային քննարկմանը մասնակցեցին՝ ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը, ՀՀ Հանրային ծառայությունների կարգավորող հնանձնաժողովի Հեռահաղորդակցության վարչության պետ Գևորգ Գևորգյանը, «Վիվա-ՄՏՍ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը, «Յուքոմ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արա  Խաչատրյանը, «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի (Ռոստելեկոմ) գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը և «Ռեդինետ» ՓԲԸ-ի տնօրեն Անդրանիկ Քարամյանը։

Խելացի ենթակառուցվածքները էական նշանակություն ունեն խելացի երկիր ստեղծելու գործում, իսկ Հեռահաղորդակցության ընկերությունները՝ կենսական դեր են խաղում ենթակառուցվածքների անխափան կապի ապահովման համար։

Հայաստանի խոշորագույն Հեռահաղորդակցության ընկերությունների տնօրենները քննարկեցին խելացի ենթակառուցվածքներ ստեղծելու տեսլականը։

Հիշեցնենք, որ Silicon Mountains առաջին համաժողովն անցկացվել էր 2019թ. նվիրված էր ՏՀՏ ոլորտում «խելացի լուծումներին» և համաշխարհային շուկայում առաջիկա տարիներին սպասվող զարգացումներին: Համաժողովի պատվավոր հյուրն էր ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2019թ. դափնեկիր, ճապոնացի գիտնական դոկտոր Տակեո Կանադեն: Միջոցառմանը մասնակցում էին բանախոսներ համաշխարհային առաջատար կազմակերպություններից՝ Microsoft, Cisco, nCipher Security եւ NXP Semiconductors:

2021թ. կայացավ Silicon Mountains երկրորդ համաժողովը՝ նվիրված տնտեսության մեջ խելացի լուծումների կիրառությանը (Digital Smart Economy)։  Համաժողովի հատուկ հյուրն էր Սինոփսիս վերազգային ընկերության նախագահ Դր. Չի-Ֆուն Չանը, ով ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2020 թվականի (GIT Award 2020) մրցանակակիրն է։

2022 թբականին կայացավ թվով երրորդ Silicon Mountains համաժողովը, որը նվիրված էր թվային փոխակերպմանը։ Միջոցառմանը աջակցում էր ՀՀ Կենտրոնական բանկը։ Գագաթնաժողովի շրջանակում ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը ներկայացրեց «Կառավարության և ԿԲ համատեղ թվայնացման օրակարգը» թեման: Միջոցառման ընթացքում կայացավ երկու պանելային քննարկում՝ Թվային փոխակերպում և Ֆինտեք։

Միջոցառման հատուկ հյուրերից էր Անդրես Կուտտը, ով նախկինում զբաղեցրել է ղեկավար պաշտոններ Skype ընկերությունում և և Էստոնիայի պետական համակարգում և այժմ հանդիսանում է Proud Engineers ընկերության գլխավոր տեխնոլոգիական տնօրենը: Անվտանգության մասնագետ Ռամզես Գալլեգոն, ով Quantum World Association ընկերությունում գործադիր փոխնախագահն է և CyberRes ընկերության միջազգային հարցերով գլխավոր տեխնոլոգիական տնօրենը, խորհրդատվություն է տրամադրում ՀՀ Կենտրոնական բանկին՝ թվայնացման և կիբեռանվտանգության ոլոտներում։

Միջոցառման գլխավոր գործընկերն է Յունիքոմփ ընկերությունը։ Յունիքոմփ ընկերությունը առաջարկում է Կիբեռանվտանգության, ամպային, ցանցային և հաղորդակցության լուծումներ, ինչպես նաև՝ տեխնիկական աջակցություն, ՏՏ աուդիտ և խորհրդատվություն։

Միջոցառման գործընկերն է Ամերիաբանկը, որը Հայաստանի ֆինանսական-տեխնոլոգիական առաջատար ընկերություններից է: Այն շարունակաբար ներդրումներ է կատարում նոր տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ:
Ամերիաբանկն առաջինն է գործարկել թվային էկոհամակարգ, որը գործում է մեկ պատուհանի սկզբունքով` առաջարկելով ֆինանսական և ոչ ֆինանսական մի շարք ծառայություններ:

Միջոցառման գործընկերներն են նաև ՀՀ էկոնոմիկայի և ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություները, RECONOMY` Շվեդիայի Միջազգային Զարգացման Համագործակցության Գործակալության (Sida) ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիրը, որն իրականացվում է HELVETAS Swiss Intercorporation-ի կողմից՝ Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանների երկրներում:

Հավելյան տեղեկատվության համար կարող եք գրել կամ զանգահարել՝
Լուսինե Թանգյան, ՏՀՏ գործատուների միության բիզնեսի զարգացման տնօրեն
Էլ․ հասցե՝ [email protected]
Հեռ․՝ +37491320190
» ,- նշված է հաղորդագրությունում։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:25
Բաքուն բողոք է հղել Մոսկվային՝ Ալիևի հասցեին «pedir» բառը հնչեցնելու համար
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը դիվանագիտական ուղիներով ռուսական կողմին տեղեկացրել է քաղաքագետ Վլադիմիր Կարասևի հայտարարություններից հետո...
Աղբյուր` Panorama.am
13:12
Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Եղիշե Կիրակոսյան
«Ես չունեմ Հայաստանի՝ Բաքվին արած առաջարկների մասին տեղեկատվություն, բանակցությունները ԱԳՆ-ն է վարում»,- ԱԺ-ում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:05
ՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին, կան հինգ տուժած
Հունվարի 10-ին, ժամը 08:59-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի...
Աղբյուր` Panorama.am
13:02
Մենք պետք է հանձնվենք, ջարդվենք և փախնենք, այսպիսի խնդիր է Փաշինյանի առաջ դրված. Հայկ Նահապետյան
Հայաստանի փորձագիտական շրջանակներում կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը համարժեք չարձագանքեց Ալիևի սպառնալիքներին։ Ինչպես կարելի է հակազդել Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Հունվարի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ի ցերեկը սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում...
Աղբյուր` Panorama.am
12:40
Թրամփ. Պուտինը ցանկանում է հանդիպել, մենք պատրաստվում ենք
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր...
Աղբյուր` Panorama.am
12:36
Քիշնևի օդանավակայանից մարդկանց տագնապի ազդանշանով տարհանել են
Քիշնևի օդանավակայանից ուղևորների տարհանման պատճառ դարձած ահազանգը կապված է հրդեհային ազդանշանի միացման հետ և պարզվել է, որ կեղծ է։ Դեպքի մասին...
Աղբյուր` Panorama.am
12:27
Լոս Անջելեսի հրդեհները կարող էին սկսված լինել հրկզիման պատճառով, կա ձերբակալված անձ
Լոս Անջելեսում անտառային հրդեհները, հնարավոր է, սկսվել են հրկիզմամբ։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, ոստիկանությունն արդեն ձերբակալել է...
Աղբյուր` Panorama.am
12:17
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 17-19-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ներկայացնելու է «Սիմֆոնիկ...
Աղբյուր` Panorama.am
12:16
7-ժամյա աշխատանքային օրվա անցնելու դեպքում էլ արտաժամյա վճարի իրավանորմի չպահպանման ռիսկը կմնա. Էլեն Մանասերյան
«Մարդկային կապիտալի զարգացման գաղափարը և աշխատաժամանակի ճկունության և աշխատանքային հզորության կատարելագործման պատճառով է նախարարությունը...
Աղբյուր` Panorama.am
11:49
Վազգեն Սարգսյանի մասին պատմող ֆլիմում նկարահանվել է նաև Արսեն Լևոնյանը
Հայտնի դերասան Արսեն Լևոնյանը նկարահանվել է «Վազգենը.Վերջին Սպարապետը» ֆիլմում։ «Մեծ պատիվ էր այս ֆիլմում նկարահանվել...
Աղբյուր` Panorama.am
11:15
Այս տարի ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին
2025 թվականին կշարունակվի ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման...
Աղբյուր` Panorama.am
11:15
Փաշինյանի նախկին խորհրդական. Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում երկրում
«Նիկոլ Փաշինյանը գլուխ է գովում, որ հունվարի 1-6-ը օդային ճանապարհով Հայաստան է եկել 20% ավել մարդ, քան անցած տարի։ Սա տիպիկ օրինակ է, թե...
Աղբյուր` Panorama.am
11:08
Հրդեհի գոտում գտնվող Գլենդելում օդն ավելի մաքուր է քան Երևանում. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է այս պահին հրդեհի գոտում...
Աղբյուր` Panorama.am
11:08
WTA-250. Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել պայքարից
Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակչում աշխարհի 44-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը զիջել է աշխարհի 67-րդ ռակետ, ամերիկացի Մակարտնի Կեսլլերին:
Աղբյուր` Panorama.am
11:02
ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները
Դրանց խախտումը կառաջացնի տուգանքի նշանակում
Աղբյուր` Panorama.am
10:57
Քաղաքական մուրացկանությամբ խաղաղության չեն հասնում. Շարմազանով
«Ուղիղ 2 տարի առաջ,2023-ի հունվարի 10–ին Ալիեւն ասել է,որ «Մինսկի խմբի համաձայն Քելբաջարի ու Լաչինի շրջանները մնալու էին...
Աղբյուր` Panorama.am
10:35
«Ուրարտու»-ի կիսապաշտպանները հեռացել են ակումբից
Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ֆուտբոլիստներ Անդրեյ Կրավչուկը և Լուքման Գիլմորն երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագրերը։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բոլոր տվյալները հուշում են, որ Ալիևի և Փաշինյանի ելույթները համաձայնեցված էին. Արմեն Այվազյան
«Այնինչ, Ալիևն առաջիկայում չի համարձակվելու դիմել նոր պատերազմի Հայաստանի դեմ, որովհետև վախենալու է Իրանի ռազմական միջամտությունից, որի հետևանքներն իր համար կարող են մահացու լինել»։
Աղբյուր` Panorama.am
10:14
Անցնող տարին ամենաշոգն է եղել Արդյունաբերական դարաշրջանի ողջ պատմության մեջ
Անցած՝ 2024 թվականը, 1850 թվականից ի վեր ամենաշոգն է եղել։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրոպական հեռահար զոնդավորման և...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լեհաստանում զբոսաշրջիկները «հավատացել» են ChatGPT-ին և արգելափակվել լեռներում
Լեհաստանում զբոսաշրջիկները մոլորվել են լեռներում՝ ChatGPT նեյրոնային ցանցի առաջարկած երթուղին հետևելուց հետո: Tatrzanski-ի հաղորդմամբ, մի...
Աղբյուր` Panorama.am
09:50
Առանց այն էլ միայնակ, «մերկ», անկյունում քշված Հայաստանի համար սա նոր սպառնալիքներ է բերելու. Աբրահամյան
«Ադրբեջանի տարածքային պահանջների ու պատերազմի սպառնալիքներին ի պատասխան, ՀՀ կառավարությունը հաստատեց ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը և ուղարկեց ԱԺ»
Աղբյուր` Panorama.am
09:31
Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ…Բագրատ Սրբազան
Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերեվարված հայրենակիցների «դատավարություններից» առաջ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
09:30
Լոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է ութի։ Նոր տվյալները հրպարակել է CNN-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Փաստ». Ասֆալտի հարցում էլ են այս իշխանությունները ձախողվել
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը ամենաշատը գլուխ են գովում ասֆալտի թեմայով: Ավելին, վերջին...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Փաստ». Ինչ նոր պաշտոնանկություններ են սպասվում առաջիկայում, ովքեր են լքելու պաշտոնները
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, տարեվերջի օրերին ՀՀ կառավարությունում թեժ քննարկում է եղել. Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:57
Հունվարի 10-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 10-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:56
Մեդվեդևն ասել է, որ չի զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի՝ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է. Ի՞նչ է ակնարկել
«Մեդվեդևն ասել է, որ չի զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է»,-մեջբերում է քաղաքագետ Ստեփան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան
12:55 10/01/2025

Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}