Քաղաքական 12:43 09/12/2022 Տարածաշրջան

Վարդան Ոսկանյան. Ոչ Ադրբեջանը, ոչ էլ ադրբեջանա-թուրքական դաշինքը չեն համարձակվի անցնել Արաքսը

Ադրբեջան-Թուրքիա համատեղ զորավարժությունների, դրանք ուղեկցող հայտարարությունների, ուղերձների, պաշտոնական Թեհրանի արձագանքի ու հնարավոր գործողությունների վերաբերյալ Panorama.am-ը զրուցել է իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ։

Հարց-Պարոն Ոսկանյան, Ադրբեջանում չեն թաքցնում, որ Թուրքիա-Ադրբեջան  համատեղ զորավարժությունների գլխավոր մեսիջներն ուղղված են Թեհրանին։ Իշխանական լրատվամիջոցները վերնագրերում հայտարարում են, որ հարկ եղած դեպքում զորամիավորումները կանցնեն Արաքս գետը։ Որքանո՞վ են իրատեսական այդ սպառնալիքները։
Պատասխան-Ակնհայտ է, որ ոչ Ադրբեջանը, ոչ էլ ադրբեջանա-թուրքական համատեղ թշնամական դաշինքը  չեն համարձակվի անցնել Արաքսը։  Դա կնշանակի ներխուժում Իրանի տարածք, դրանից կբխեն հետևանքներ, դիցուք  հրթիռային հարվածներ Ապշերոնյան թերակղզուն։ Նման համարձակություն Ադրբեջանն ու Թուրքիան չեն դրսևորի, Թեհրանի վրա քարոզչական ճնշումն ավելացնելու համար  կարող են  ԶԼՄ-ների  տիրույթում նման պնդումներ, «հավաստիացումներ» լինել։

Հարց- Ինչպե՞ս է արձագանքում Իրանն այս զորավարժություններին ու  հայտարարություններին։
Պատասխան-Պետք է ի նկատի ունենալ, որ Իրանում՝ թե հասարակական տրամադրություններում, թե իշխանական համակարգի տարբեր օղակներում այլևս որևէ պատրանք չկա առ այն, որ Ադրբեջանի հետ հնարավոր է նորմալ, բարեկամական հարաբերություններ։ Դիվանագիտական տիրույթում հռետորաբանության որոշակի կոշտացում կարելի է սպասել, իսկ գործնական տիրույթում իրանցիներն աշխատելու են մի ուղղությամբ. հնարավորինս թուլացնել Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը՝ օգտագործելով բոլոր այն լծակները, որոնք Իրանն ունի այս «պետության ներսում». խոսքը վերաբերում է թե շիադավան խմբերին, թե իրանական տեղաբնիկ ժողովուրդներին, թե Նախիջևանի  Ինքնավար Հանրապետությանը։ Հետևաբար այս ամենին Իրանի արձագանքը լինելու է ոչ թե հախուռն, մեկանգամյա քայլ, այլ երկարաժամկետ ծրագիր, որը միտված է լինելու Ադրբեջան  կոչվող արհեստածին կազմավորումից բխող բոլոր սպառնալիքները չեզոքացնելուն,  այս տիրույթում նաև Հայաստանի հետ հարաբերությունների խորացմանն  անխտիր բոլոր ոլորտներում՝ սկսած ռազմական ոլորտից մինչև քարոզչական հարթություն։

Շատ լավ հնարավորություն է ստեղծվել, որպեսզի Հայաստանն ու Իրանը, ըստ էության, ստեղծեն տարբեր հարթակներ, քանի որ առկա մարտահրավերներն ու ռիսկերը ընդհանուր են թե հայկական, թե իրանական, թե ռուսական կողմի համար։ Օրինակ, կարելի է ձևավորել Հայաստան-Իրան հակաահաբեկչական գործողությունների որևէ շրջանակ, որը կունենա զարգանալու ու ընդհուպ ռազմական գործակցության հասնելու  հեռանկար։ Կարծում եմ՝ իրանական կողմն այս տիրույթում չափազանց շահագրգիռ է։ Ակնհայտ է, որ իրանցիները կուզենան Հայաստանի հետ ունենալ խորը համագործակցություն նաև լայն իմաստով ռազմաքաղաքական տիրույթում, ուստի պետք է օգտագործել ստեղծված հնարավորությունները՝ չեզոքացնելու առկա ռիսկերը։ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման վարչախումբը չի հանգստանալու, մինչև ըստ էության, Հայաստանի դիմադրողական կարողությունը չհասցնի զրոյականի, փորձելու է Հայաստանը մշտապես պահել վասալական կախման մեջ։ Կարծում եմ՝ մեր տեսլականը՝ որպես ազգ և պետություն դա չէ, հետևաբար մենք  պետք է օգտագործենք նաև Իրանի հետ հարաբերությունների տիրույթը։

Փառք Աստծո, մենք ունենք դաշնակիցներ թե մեր տարածաշրջանում՝ օրինակ, Իրանը, Ռուսաստանը, թե տարածաշրջանից դուրս, դիցուք՝ Հունաստանը։ Այսինքն, գործունեության լայն դաշտ կա, որը, անշուշտ, պահանջում է  դժվարին, տքնաջան աշխատանք, բայց դա կարժենա այն արդյունքը, որը մենք կարող ենք ստանալ։

Հարց-Հայաստանում կա՞ Իրանի հետ հարաբերությունների խորացման գիտակցումը։
Պատասխան-Գիտեք, մասնագիտության բերումով ես հետևում եմ իրանական տիրույթում ընթացող զարգացումներին։ Ակնհայտ է, որ այժմ Իրանում կա մտայնություն Հայաստանի հետ խորացնել ռազմավարական բնույթի գործակցությունը մի շարք ոլորտներում, այդ թվում նաև ռազմական  ոլորտում։ Այդ գործակցությունը կարող է լինել նաև լռելյայն դաշինքի տեսքով, այսինքն ոչ բարձրագոչ հայտարարություններով, այլ իրական գործողություններով։ Կարծում եմ՝ հենց հիմա Հայաստանի անվտանգությունն ապահովելու նպատակով այս տիրույթը չափազանց կարևոր է, պետք է այդ ուղղությամբ լրջագույն աշխատանքներ տարվեն, քանի որ դա վերաբերում է  Հայաստանի Հանրապետության կենսական շահերին, մեր կենսունակությանն ու մեր գոյությանն ընդհանրապես։ Հետևաբար, այդ հարթությունը շատ կարևոր է ու պահանջում է  գործնական քայլեր՝ ընդ որում, հաշվի առնելով Իրան-Ռուսաստան հարաբերությունների խորությունը, ըստ ամենայնի լռելյայն դաշինք այստեղ արդեն գոյություն ունի, Հայաստանը կարող է դառնալ այն հարթակը, որտեղ կձևավորվի եռակողմ համագործակցություն։ 

Լալա Տեր-Ղազարյան



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}