«Հրապարակ». Արցախի նախագահն ամեն ինչ անում է, որ խաղաղապահները Ռուսաստանից Արցախ տեղափոխեն իրենց ընտանիքները
«Հրապարակ» թերթը գրում է.
«Գաղտնիք չէ, որ Արցախում անվտանգության և, առհասարակ, գոյատևման բոլոր հույսերը կապվում են ռուս խաղաղապահների հետ: Եվ արցախցիները բազմիցս ասել են, որ եթե ռուս զինվորը հեռանա, Արցախի բնակչությունը նրա հետ միասին կհեռանա Արցախից: Այս առումով հարկավոր է, որ խաղաղապահները երկար ու հիմնավոր տեղավորվեն Արցախում և չմտածեն այստեղից հեռանալու մասին:
Չնայած 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթում նշված է, որ խաղաղապահների մնալը կախված է երկու կողմերի` Հայաստանի և Ադրբեջանի ցանկությունից, սակայն այդ փաստաթղթի մնացած բոլոր կետերն այնքան են խախտվել, ու ոչ մի ժամկետ չի պահպանվել, ուստի կարելի է ասել, որ փաստաթուղթն այլևս չի գործում, և խաղաղապահների մնալը կախված է բացառապես Ռուսաստանի, Արցախի և մի քիչ էլ Հայաստանի ցանկությունից:
Մեր տեղեկություններով, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ամեն ինչ անում է, որ Արցախում գտնվող 1500 խաղաղապահները Ռուսաստանից Արցախ տեղափոխեն իրենց ընտանիքները, որ ավելի հիմնավոր հաստատվեն այստեղ: Մեզ ասացին, որ այս հարցով նա դիմել է ՌԴ ամենաբարձր ատյաններին և ստացել հավաստիացում, որ ռուս զինվորականների ընտանիքների անդամների տեղափոխությունը կկազմակերպվի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին