Մակրոնը հայտնել է, որ Ֆրանսիայում երիտասարդների համար պահպանակներն անվճար կլինեն
2023 թվականի հունվարի 1-ից 18-ից 25 տարեկան ֆրանսիացիները երկրի դեղատներում կարող են անվճար պահպանակներ ստանալ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ առողջական խնդիրներին նվիրված միջոցառմանը, գրում է DW-ն։
Ավելի ուշ Մակրոնն այս որոշման մասին հայտնել է Թվիթերում։
Ֆրանսիայի առաջնորդը նման քայլն անվանել է «փոքր հեղափոխություն պաշտպանության ոլորտում»՝ դա բացատրելով սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների թվի աճով։
Մակրոնը նաև հայտարարել է այդ ոլորտում այլ միջոցառումների մասին։ Մասնավորապես, ըստ նրա, նախատեսում են երկրում առանց դեղատոմսի կազմակերպել անվճար հետազոտություն՝ սեռական ճանապարհով փոխանցվող այլ վարակների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին