Այս իշխանության օրոք պետական պարտքն ավելանում է շատ բարձր տեմպերով. Թադևոս Ավետիսյան
«Հերթական նախաձեռնությամբ ավելանում է մեր երկրի պետական պարտքը, այն էլ արտաքին պարտքի կոմպոնենտը, ավելանում է քիչ էլ չէ՝ 200 միլիոն դոլարով»,- Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:
Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված «Հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» և «Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագծերը։
Նա ընդգծեց, որ այս իշխանության օրոք Հայաստանի պետական պարտքն ավելանում է շատ բարձր տեմպերով. «2018 թվականից մինչև հիմա 40 տոկոսից ավելի ավելացել է պետական պարտքը: Քիչ երկրներ կգտնեք, որ տարեկան 10 տոկոսով պետական պարտք է ավելանում»։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, սա վտանգավոր է, բայց կառավարելի է:
«Բայց չի կարելի պետական պարտքն այդպես նսեմացնել, օրինակներով դարձնել կատակի, մատների արանքով նայելու առարկա։ Չիի կարելի, որովհետև դա վերաբերվում է մեր ապագա սերնդի զարգացմանը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
ԱԺ-ն 59 կողմ, 26 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջև 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։
ԱԺ-ն 63 կողմ, 27 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց նաև «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը։
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ-ի եզրակացությունն առերևույթ կեղծիքի է նմանվում. Արծվիկ Մինասյան
- Ինչո՞ւ ենք ստիպված էլի մտնել պարտքի բեռի տակ, երբ փող շատ կա, ինչի մասին ասում էր կառավարության ղեկավարը. Արթուր Խաչատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին