ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել բյուջեի պակասուրդը փակելուն ուղղված 200 մլն եվրոյի վարկ վերցնելու համար
«Խոսքը գնում է նույն ծրագրի և երկու դոնոր կազմակերպությունների կողմից ֆինանսավորման նույն նպատակի՝ հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ոլորտներին»,-ԱԺ արտահերթ նիստում հայտնեց ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննսիյանը:
Փեխնախարարը զեկուցեց «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին և Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագիրը վավերացնելու մասի նախագծերը:
Վահե Հովհաննսիյանը հայտնեց, որ Ասիական զարգացման բանկից ներգրավվելու է 100 մլն դոլարին համարժեք վարկ, որն ուղղվելու է ՀՀ 2022 թ. պետական բյուջեից պակասուրդի ֆինանսավորմանը և կուղղվեն նախատեսված ծախսերի ֆինանսավորմանը:
Նա հայտնեց, որ վարկը տրվում է 12 տարի ժամկետով, որից 3 տարին արտոնյալ է և նրա 30 տոկոսը դրամաշնորհային գումարներ են:
Երկրորդ նախագծով Զարգացման ֆրանսիական գործակալությունը նույնպես 100 մլն եվրոյի վարկ է տրամադրելու:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին