Ինչո՞ւ ենք ստիպված էլի մտնել պարտքի բեռի տակ, երբ փող շատ կա, ինչի մասին ասում էր կառավարության ղեկավարը. Արթուր Խաչատրյան
«Պարադոքս է առաջանում, որովհետև բազմաթիվ անգամներ լսել ենք փող շատ կա արտահայտությունը։ Հիմա խնդրում եմ ինձ բացատարեք՝ փող չկա, դրա համար պարտք ենք վերցնո՞ւմ, թե՞ փող շատ կա»,- Ազգային ժողովում «ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև 2022 թ. նոյեմբերի 17-ին ստորագրված «Հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագծի քննարկմանը հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Դիմելով հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանին՝ նա ասաց. «Դուք ձեր ելույթում նշեցիք, որ վարկը վերցվում է բյուջեի պակասուրդը ֆինանսավորելու նպատակով, ավելի կենցաղային լեզվով ասած, որովհետև փող չկա, եթե փող լիներ, այս պարտքը չէինք վերցնի։
Մի երկու տարի առաջ կառավարությունը մեծ ոգևորությամբ խոսում էր եվրոպական 5 միլիարդի մասին։ Այդ 5 միլիարդը, որի մասին այդքան բարձրաձայն խոսում էիք, ի՞նչ եղավ, ինչո՞ւ ենք ստիպված էլի մտնել պարտքի բեռի տակ, երբ փող շատ կա»։
Վահե Հովհաննիսյանն ասաց, որ աշխարհում մեկ-երկու պետություն կա, որ բյուջեն դեֆիցիտային չէ, քանի որ կառավարությունը միշտ ծախսում է ավելի շատ, քան հարկ է հավաքում, դա հարկաբյուջեային քաղաքականության մասն է կազմում։
Խաչատրյանն արձագանքեց. «Այո, աշխարհում քիչ երկիր կա, որտեղ դեֆիցիտ չկա, բայց գոնե օրինակներ կան։ Անկեղծ ասած, այլ օրինակ չգիտեմ, որտեղ կառավարության ղեկավարն ասի՝ փող շատ կա։ Եթե երկրորդ օրինակ բերեք, երախտապարտ կլինեմ։
Կարծում եմ՝ փող բավական կլիներ, որ պարտք չվերցնեինք, եթե նախորդ վերցրած ծրագրերը կատարվեին։ Կապիտալ ծախսերը խայտառակ թերակատարաված են։ Կառավարությունն այս տարվա համար տնտեսական աճ խոստանում էր ճանապարհաշինության և ջրամբարաշինության միջոցով։ Ջրամաբարաշինական ծրագրերը կատաստրոֆիկ ձախողել ենք, մի քանի ծրագրի կատարողականը 0 է։ Այ եթե այն ժամանակ ձեր խոստումը կատարեիք, միգուցե այսօրվա այս պարտքի խնդիր չլիներ»։
Վ.Հովհաննիսյանն ասաց, որ այս տարի հավաքագրել են 80 միլիարդից ավելի եկամուտներ և դեռ հնարավոր է ավելի շատ լինի տարվա արդյունքներով։
«Ինչ վերաբերում է Եվրամիությանը, ապա մեր կառույցները, պետական մարմիններն աշխատում են ԵՄ հետ տարբեր ծրագրերի շուրջ և այդ ծրագրերը պետք է ունենան պատրաստավածության որոշակի աստիճան, որպեսզի կարողանան ֆինանսավորել. չստացվի այնպես, որ մենք համաձայնագրեր կնքենք ու տարիներ շարունակ չկարողանանք անել»,- ասաց ֆինանսների փոխնախարարը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին