«Եթե վարչապետը վերցնում է զենքը, պահում մեկի ճակատին՝ գյուլլելու համար, ապա ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնի ՊՊԾ-ն»
«Ներկայացված նախագիծը, ոչ ավել, ոչ պակաս, սուպերվարչապետությունն ամրապնդելուն ուղղված քայլ է և հակասում է ՔՊ-ի նախկինում հնչեցրած բոլոր մոտեցումներին»,-ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ ելույթ ունենալով ՊՊԾ-ն ԱԱԾ-ից վարչապետի ենթակայության տակ տանելու նախագծի վերաբերյալ:
Նա համոզմունք հայտնեց, որ ազգային անվտանգության համակարգի հերթական կազմաքանդումն է տեղի ունենում, որը ոչ թե փոքր, այլ գլոբալ փոփոխություններ է ենթադրում, բայց դրա համար պետք է առաջին հերթին ներկայացվեր ռեֆորմի ամբողջական ծրագիրը, որի ներքո էլ իրականացվեր նախագծով նախատեսված քայլերը:
«Բայց այնամենից , ինչ տեսել ենք հատկապես Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում ՊՊԾ-ի վարքագիծում, կարող ենք արձանագրել, որ այս կառույցը իշխանության ձեռքի ռազմականացված կառույցն է, որն իրականացնում է ընդդիմադիրների և քաղաքացիների նկատմամբ կոնկրետ ահաբեկման քայլեր»,-ասաց պատգամավորը և հիշեցրեց, թե ինչպես էին դիպուկահարները մեքենայի միջից և ԱԺ պատուհանից թիրախավորում հանրահավաքի մասնակիցներին, ինչպես նաև փողոցում և խորհրդարանի դահլիճում գործադրում բռնբությունները:
Նա հայտարարեց, որ խոցելի է նաև նախագծերի փաթեթով առաջարկված բովանդակային կարգավորումները:
«Դիցուկ՝ ըստ գործող և առաջարկվող կարգավորման, եթ վարչապետը վերցնում է զենքը և պահում մեկի ճակատին, որ պետք է, ժողովրդական լեզվով ասած, գյուլլի, ապա ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնի ՊՊԾ-ն: Այստեղ նկարագրվածով՝ ստացվում է, որ նույնիսկ պետք է օժանդակի»,-հայտնեց Մինասյանը և, նշելով, թե նախագծով սահմանվում է, որ պահպանության տակ գտնվող այլ անձանց նման արարքի դեպքում ՊՊԾ-ն կարող է զգուշացնել, դադարեցնել նրա պաշտպանությունը և միջոցներ ձեռնարկել, հավելեց . «Բայց այս երք անձը՝ ՀՀ նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը կարող են իրականացնել կոնկրետ քրեորեն պատժելի արարք, հանցագործություն, մարդասպանության փորձ, բայց նրանց հանդեպ ՊՊԾ-ն, ըստ նախագծի, որևէ կանխարգելիչ գործառույթ չունի»:
Ընդդիմադիր պատգամավորը նաև տարակուսանք հայտնեց, թե ինչ չափանիշով է ընտրվել պաշտոնավարումից հետո նախագահին և վարչապետին 7 և 10 տարով պետական պահպանություն հատկացնելու ժամկետները, երբ հույժ գաղտնի տեղեկատվության պահպանման ժամանակահատվածը 30 տարի է:
Հարակից հրապարակումներ`
- Քննարկում ենք ՊՊԾ-ի, ԱԱԾ-ի և ՆԳՆ-ի աշխատակիցների աշխատավարձերը մինչև 100% բարձրացնելու հարցը. Արմեն Գրիգորյան
- Այս իշխանության օրոք պետական պարտքն ավելանում է շատ բարձր տեմպերով. Թադևոս Ավետիսյան
- ՍԴ-ի եզրակացությունն առերևույթ կեղծիքի է նմանվում. Արծվիկ Մինասյան
- Ինչո՞ւ ենք ստիպված էլի մտնել պարտքի բեռի տակ, երբ փող շատ կա, ինչի մասին ասում էր կառավարության ղեկավարը. Արթուր Խաչատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան