Արմեն Աշոտյան. Խոսելու եմ այս ցինիկ ու «ռացիոնալ» աշխարհի միակ սիրած լեզվով՝ թվերով
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.
«Մինչ աշխարհը շարունակում է կարեկցել եւ համերաշխություն հայտնել ուկրաինական պատերազմի հետեւանքով զոհվածներին եւ նեղության մեջ գտնվողներին, ես իմ բարոյական պարտքն եմ համարում փաստել հետեւյալը։
Հայ ժողովուրդը շատ լավ գիտի, թե ինչ է պատերազմը, զոհերը, ցավն ու կորուստները։
44-օրյա պատերազմի մեր ցավը մնաց միայն մերը, չկիսվեց գրեթե ոչ մեկի կողմից, չդարձավ համաշխարհային մեդիասյուժե։
Մեր ցավը մեզանից բացի ոչ մեկ չտարավ։
Մարդային ողբերգություններն ու կորուստները «կռվացնելը» ճիշտ չէ, ու ես այս գրառումով բոլորովին այլ նպատակ եմ հետապնդում. հիշեցնել, նախ, ինքներս մեզ, եւ հետո՝ աշխարհին հայի ցավի մասին։
Ու ոչ թե լալահառաչ տեքստով, դժոխք արձանագրող լուսանկարներով կամ անձնական էմիցիոնալ պատմություններով։
Խոսելու եմ այս ցինիկ ու «ռացիոնալ» աշխարհի միակ սիրած լեզվով՝ թվերով։
44-օրյա պատերազմի ընթացքում մեր 3 000 000 բնակչությունից զոհվել է 5 000-ը:
Ուկրաինական պատերազմի ընթացքում 10 ամսում՝ 300 օր , 40 000 000 ուկրաինական բնակչությունից այս պահին զոհվել է մոտ 100 000։
5 000 : 3 000 000 : 44 = մոտ 0, 00004
100 000 : 40 000 000 : 300 = մոտ 0, 00001
Աստված փրկություն տա բոլորի հոգիներին, բայց փաստենք, որ «մեր» պատերազմը զոհերի ինտենսիվությամբ 4 անգամ ավելի արյունալի էր, քան Ուկրաինայում ընթացողը։
«Քաղաքակիրթ» աշխարհի վեջը չէ, իսկ մե՞ր, ժողովուրդ»։