Քննարկում ենք ՊՊԾ-ի, ԱԱԾ-ի և ՆԳՆ-ի աշխատակիցների աշխատավարձերը մինչև 100% բարձրացնելու հարցը. Արմեն Գրիգորյան
«Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է Պետական պահպանության ծառայությունը առանձնացնել ԱԱԾ մարմինների համակարգից՝ այն նախատեսելով որպես վարչապետին ենթական պետական կառավարման մարմին»,-զեկուցելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում և կից փաթեթի օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը՝ ԱԺ-ում հայտնեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Հիշեցնելով, որ կառավարությունն սկսել է անվտանգության մարմինների լայնածավալ բարեփոխումների գործընթացը՝ նա հայտարարեց, որ այն սկսվել էր 2018 թվականից բայց փոփոխության անհրաժեշտոթյունն ավելի էր սրվել 44 օրյա պատերազմից հետ:
«Հիմնական խնդիրներից մեկն այն է, որ բարձրացնենք մեր անվտանգության մարմինների արդյունավետությունը՝ տարբեր մարմիններում նույն գործառույթ իրականացնող մարմինները միավորենք, իսկ որոշ դեպքերում ել տարանջատենք»,-ասաց Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք գործող համակարգով հնարավոր չէ լուծել և տեղեկացրեց, որ առանձնացման դեպքերից մեկը ՊՊԾ-ն է, իսկ մյուսը նախորդ օրը կառավարության ընդունած որոշմամաբ ստեղծվելիք Արտաքին հետախուզության ծառայության մարինը:
Հիմնավորելով ՊՊԾ-ն վարչապետի ենթակայության տակ տանելու օրենսդրական կարգավորումը՝ ԱԽ քարտուղարը հայտարարեց, թե այն ԱԱԾ-ին թույլ կտա իրականացնել իր երեք հիմնական գործառույթը՝ հակահետախուզությունը, հակաահաբեկչությունը և սահմանադրական կարգի պահպանությունը:
Գրիգորյանը նաև հայտնեց, որ հատուկ ուշադրություն է դարձվելու ատեստավորման միջոցով աշխատավարձերը բարձրացնելու հարցին, քանի որ 2018 թվականից աշխատավարձը բարձրացրել են, բայց այն արդյունավետ կլիներ, եթե հիմքում ունենային աշխատակիցների անհատակ ջանքերը:
«ՊՊԾ-ի, ԱԱԾ-ի և ՆԳՆ-ի ստեղծման շրջանակներում ԱԽՔ-ն վերջիններիս հետ քննարկում է ատեստավորման ճանապարհով բոլորի աշխատավարձերը մինչև 100% բարձրացնելու հարցը»,-ասաց Արմեն Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ նախագծով նաև առաջարկվում է պաշտոնական լիազորությունների դադարեցումից հետո նախագահին և վարչապետին տրամադրվող պետական պահպանության ծառայության նախկին ցմահ ժամկետը փոխարինել համապատասխանաբար 7 և 10 տարիներով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան