Երվանդ Թարվերդյան. Ընտրվելու դեպքում ապօրինի շինթույլտվություն խնդրող ընկերներս կհեռանան գոհ, բայց մերժված
Քաղաքապետ ընտրվելու դեպքում պրոֆեսիոնալների հետ կաշխատեմ, սա ֆուտբոլ չէ, որ ամեն մեկն իր թիմով գա։ «Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը։ Հիշեցնենք, որ կուսակցությունը հայտարարել էր Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, ցուցակը գլխավորելու է Թարվերդյանը։
«Պետք է պաշտպանել քաղաքապետարանի ու վարչական շրջանների բարեխիղճ աշխատակիցներին։ Ընտրվելու դեպքում պրոֆեսիոնալներին պահելու եմ։ Երևանի ավագանու ընտրությունները քաղաքական ընտրություններ են, ՏԻՄ ընտրություններին չենք մասնակցել, քանի որ դրանք հիմնականում կլանային են, երկու ընտանիք համայնքում կարող են որոշել, թե ով ընտրվի։
Երևանի ավագանիում ոչ մի ուժ բացարձակ մեծամասնություն չի ստանա, մենք ցանկանում ենք հնարավորինս ազդեցիկ ներկայություն ունենալ։ Թեև գործարար դաշտից եմ գալիս և ունեմ շատ գործարար ընկերներ, բայց քաղաքապետ ընտրվելու դեպքում, օրինակ, ապօրինի շինթույլտվություն խնդրող ընկերներս կհեռանան գոհ, բայց մերժված։ Իմ գործառույթը աշխատասենյակից ներս և աշխատասենյակից դուրս, տարբեր է»,-նշել է Երվանդ Թարվերդյանը։
Նա խոսել է Երևանի հիմնախնդիրների լուծման իր ծրագրերի մասին՝ տրանսպորտից մինչև ավտոկայանատեղիներ և քաղաքապետարանի ու վարչական շրջանների ավելի արդյունավետ աշխատանք։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․
Հարակից հրապարակումներ`
- Երվանդ Թարվերդյան. Լիահույս եմ, որ շատ շուտով մենք կլուծենք երկրաշարժի ավերածությունների հետքերը
- Թարվերդյան. Լավրովը հստակ ասում է՝ կողմնորոշվեք, թե ինչ եք ուզում որպես պետություն
- Երվանդ Թարվերդյան. Չեմ զարմանա, որ որոշ ժամանակ անց Դաշնակցությունը դաշինք կազմի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան