«Ժողովուրդ». Փաշինյանն իր թիկնազորի ու պետի աշխատավարձը բարձրացնում է
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Այսօր կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված է նաև «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:
Պետական պահպանության ծառայությունը կդառնա վարչապետին ենթակա մարմին և դուրս կբերվի Ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից: Այս պարագայում վարչապետին նոր լիազորություն է տրվելու, և ՊՊԾ պետ առաջադրելու իրավասություն հենց Նիկոլ Փաշինյանն է ունենալու:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փոփոխության արդյունքում կբարձրանա նաև ՊՊԾ պետի և նրա տեղակալների աշխատավարձը, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն իր թիկնազորի և ղեկավարի աշխատավարձը բարձրացնում է: Բանն այն է, որ այժմ, երբ Պետական պահպանության ծառայությունը հանդիսանում է ԱԱԾ-ի մաս, պետը ստանում է Ազգային ժողովի պատգամավորին, մարզպետին, դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողին, քրեակատարողական ծառայության պետին հավասար աշխատավարձ (661 հազար 400 դրամ՝ հարկերը ներառյալ):
Նոր փոփոխություններով Պետական պահպանության ծառայության ղեկավարը ստանալու է ԱԱԾ տնօրենին, Ոստիկանության պետին, ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահին հավասար աշխատավարձ (793 հազար 680 դրամ՝ ներառյալ հարկերը). նրա աշխատավարձն ավելանալու է 132 հազար դրամով: ՊՊԾ պետի տեղակալն էլ կստանա այնքան գումար, որքան ստանում են Ոստիկանության պետի, ԱԱԾ տնօրենի տեղակալները (562 հազար 190 դրամ՝ ներառյալ հարկերը):
Այս փոփոխություններով վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն իր լիազորություններն է ավելացնում ևս մեկով, այլ իր պահպանությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար բարձրացնում է թիկնապահների աշխատավարձը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա