«Ժողովուրդ». «Դաշնակցությունը» «Հայաստան» խմբակցության ներսում գերիշխող է դառնում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը գնալով «Հայ հեղափոխական դաշնակցություն» ֆրակցիայի է վերածվում: Բանն այն է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խորհրդարանական խմբակցությունում, որն ի սկզբանե քաղաքական դաշինք էր և տարբեր ուժեր ներկայացնող անհատներից էր կազմված, այժմ գերիշխող դիրք ունի ՀՅԴ-ն:
Ըստ Ազգային ժողովի պաշտոնական կայքի՝ խմբակցությունում այս պահին ընդգրկված 25 պատգամավոր կա, ևս 4-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից արդեն մանդատ են ստացել. նրանք խորհրդարանի հերթական նիստի ժամանակ պատգամավորական երդում կտան ու կստանձնեն խորհրդարանականի պարտականությունները:
Այսպիսով, «Հայաստան» խմբակցության 29 պատգամավորներից 14-ը դաշնակցականներ են, 13-ը, այդ թվում՝ Աղվան Վարդանյանը, անկուսակցական են, 1-ը՝ ասորի համայնքը ներկայացոնղ Զենֆիա Միրզոևան է՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից:
Հաշվի առնելով հանգամանքը, որ Վարդանյանը նախկին դաշնակցական է (իսկ դաշնակցականի նախկինը չի լինում), ապա ձայների հարաբերակցությունն այնպես է դասավորվում, որ «Դաշնակցությունը» խմբակցության ներսում գերիշխող է դառնում: «Ժողովուրդ» օրաթերթը, ի դեպ, նկատել է, որ «Հայաստան» խմբակցության, այսպես ասած, հին պատգամավորները եկող՝ նոր պատգամավորներին չգիտեն, չեն ճանաչում, նրանցից շատերն անգամ միմյանց երբևէ չեն էլ տեսել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա